Շաուշպիլհաուս (Ցյուրիխ)
From Wikipedia, the free encyclopedia
Շաուշպիլհաուս (գերմ.՝ Schauspielhaus Zürich, ռուս.՝ Шаушпильхаус[2]), գերմանալեզու թատրոն, որի գլխավոր մասնաշենքը բացվել է շվեյցարական Ցյուրիխ քաղաքում 1892 թվականին՝ որպես «Volkstheater am Pfauen» թատրոն։ Գլխավոր դահլիճում տեղավորվում է 750 հանդիսատես, կամերային բեմը` 70։ Թատրոնը հանրաճանաչություն է ձեռք բերել 1930-ական թվականներին՝ կապված Երրորդ Ռեյխի դերասանների և ռեժիսորների զանգվածային արտագաղթի հետ. մի քանի տարի շարունակ այն գերմանալեզու աշխարհում գրաքննությունից ազատ միակ թատրոնն է եղել։ 1938 թվականից այն ղեկավարել է «Neue Schauspiel» քաղաքային ընկերությունը։ 2000 թվականի սեպտեմբերից թատրոնի տրամադրության տակ են գտնվում ցյուրիխյան Վեստ շրջանի նախկին գործարանում (Schiffbau) երեք լրացուցիչ տարածք` Գլխավոր դահլիճը «Schiffbau/Halle»-ն` 400 նստատեղով, փոքր դահլիճը «Schiffbau/Box»` 200 նստատեղով և երիտասարդական թատրոնը («լուցկու տուփ»)` Schiffbau/Matchbox 80 հանդիսատեսի համար[3]։
Շաուշպիլհաուս | |
---|---|
Տեսակ | պրոդյուսերական ընկերություն և թատերական կազմակերպություն |
Երկիր | Շվեյցարիա |
Գտնվելու վայրը | Ցյուրիխ |
Հիմնադրման ամսաթիվ | մարտի 30, 2017[1] և 1901 |
Կայք | schauspielhaus.ch, schauspielhaus.ch/en/(անգլ.) և schauspielhaus.ch/de/(գերմ.) |