Շատո Շևալ Բլան
From Wikipedia, the free encyclopedia
Շատո Շևալ Բլան (ֆր.՝ Château Cheval Blanc — Սպիտակ ձիու կալվածք)՝ Ֆրանսիական գինեգործական սեփականություն, որը գտնվում է Սենտ-Էմիլոն կոմունայում, Բոռդո (Bordeaux) ռեգիոնում։ «Սենտ-Էմիլիոնի գինիների 2006 թվականի պաշտոնական դասակարգման» համաձայն, տնտեսությունը պատկանում է Premier Grand Cru Classé «A»՝ց-ին, այսինքն, դասակարգման մեջ ամենաբարձր կատեգորիային։ Այս կատեգորիան ներառում է Սենտ-Էմիլիոնի ևս մեկ տնտեսություն՝ Château Ausone (Շատո Օզոն)։ Տնտեսությունը Բորդոյի լավագույն արտադրողների ցանկում է՝ ձախափնյա «հինգ» Premier Grand Cru Classé-ի հետ միասին, այն Պոմրոլ (Pomerol) համայնքի Château Pétrus տնտեսությունն է և համարվում է Սոտերն համայնքի Premier Cru Supérieur դասի միակ տնտեսությունը՝ Château d’Yquem (Շատո դ Իկեմ)
Արտադրում է երկու տարբեր գինիներ սեփական խաղողի այգիներից՝ Château Cheval Blanc (հիմնական կամ տնտեսության «առաջին» գինին) և Le Petit Cheval (տնտեսության «երկրորդ» գինին)։ Պատկանում Է LVMH խմբի (Moët Hennessy Louis Vuitton SA) վարչության նախագահ Բեռնար Առնոյին (Bernard Arnault) և բելգիացի գործարար Ալբեր Ֆրերին (Albert Frère): Տնտեսության ղեկավար Պիեր Լուրտոնը (Pierre Lurton) միաժամանակ հանդիսանում է Սոտերն համայնքի լավագույն՝ Château d’Yquem (Շատո դ Իկեմ) տնտեսության ղեկավար։