Շերիլ Սթրեյդ
From Wikipedia, the free encyclopedia
Շերիլ Սթրեյդ (անգլ.՝ Cheryl Strayed, սեպտեմբերի 17, 1968(1968-09-17)[1], Սպանգլեր, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, հուշագիր, էսսեիստ և հրապարակախոս։
Շերիլ Սթրեյդ անգլ.՝ Cheryl Strayed | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1968(1968-09-17)[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Սպանգլեր, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | բլոգեր, ակնարկագիր, գրող, լրագրող, վիպասան և կանանց իրավունքների պաշտպան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան, Մինեսոտայի համալսարան և McGregor High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Ջահ, Փոքրիկ գեղեցիկ իրեր. Սիրո և կյանքի վերաբերյալ խորհուրդներ սիրելի շաքարից և Վայրի բնություն. Խաղաղ օվկիանոսի լեռնագագաթի արահետում կորած-գտածը |
Ամուսին | Բրայան Լինդստրոմ |
Կայք | cherylstrayed.com |
Cheryl Strayed Վիքիպահեստում |
Սթրեյդի անձնական ակնարկները լայնորեն հրատարակվել են ազգային թերթերում և ամսագրերում և երկու անգամ ընդգրկվել են «Լավագույն ամերիկյան ակնարկներ» ցանկում։ Նա շահել է Pushcart Prize մրցանակ իր «Munro Country» ակնարկի համար, որն առաջին անգամ հայտնվել է «Միսսուրիի գրախոսությունում»։ Շերիլի երկրորդ գիրքը՝ «Վայրի։ Վտանգավոր ճանապարհորդությունը՝ որպես ինքնադրսևորման միջոց», հրատարակվել է ԱՄՆ-ում Ալֆրեդ Ա. Կնոպֆի կողմից 2012 թվականի մարտի 20-ին և թարգմանվել է ավելի քան երեսուն լեզվով[2]։ 2012 թվականի հուլիսի 15-ից յոթ շաբաթ անընդմեջ գիրքը գլխավորում էր «Նյու Յորք Թայմսի» բեսթսելլերների ցանկը։ 2012 թվականի հունիսին հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին հայտարարել է, որ «Վայրին» ընտրվել է որպես առաջին վեպ «Օպրայի գրքային 2.0 ակումբի» համար։
2010 թվականին Սթրեյդը սկսել է գրել «Dear Sugar»՝ խորհուրդների շարք «The Rumpus» գրական կայքի համար։ 2012 թվականի հուլիսին շարքը հրատարակվել է «Vintage Books» հրատարակչության կողմից «Tiny Beautiful Things: Advice on Love and Life from Dear Sugar» անվան տակ։ Գիրքը Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը ինքնակատարելագործվող հրատարակությունների համար և տպագրվել է նաև այլ երկրներում։
Սթրեյդի առաջին գիրքը՝ «Ջահը», հրատարակվել է 2006 թվականին, արժանացել գրաքննադատների դրական արձագանքին[3] և ստացել է «The Great Lakes Book Award» մրցանակը։ Գիրքը ընդգրկվել է ԱՄՆ-ում լույս տեսնող «The Oregonian» օրաթերթի 2006 թվականի 10 լավագույն գրքերի ցանկում՝ գրված ԱՄՆ-ի հյուսիս-արևմտյան տարածքի հեղինակների կողմից։