Շիրազ
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Շիրազ (պարս.՝ شیراز), քաղաք Իրանի տարածքում՝ Ռուդխանե Խոշք (ցամաքած գետ) սեզոնային գետի ափին։ Վարչականորեն գտնվում է Ֆարսի նահանգի Շիրազի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Իրանի միլիոնանոց ինը քաղաքներից հինգերորդն է՝ 1,565,572 բնակչությամբ։ Քաղաքն ունի չափավոր կլիմա։ Ավելի քան հազար տարի տարածաշրջանի մշակութային, քաղաքական և առևտրաարդյունաբերական կենտրոն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Շիրազ | ||
պարս.՝ شیراز | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Ֆարսի նահանգՖարսի նահանգ | |
Շահրեսթան | Շիրազ | |
Քաղաքապետ | Հեյդար Էսքանդարփուր | |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 2 հազարամյակ | |
Մակերես | 240 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | ▲1 565 572 մարդ (սեպտեմբերի 24, 2016)[1][2] | |
Ազգային կազմ | պարսիկներ | |
Ժամային գոտի | UTC+3.30, ամառը UTC+4.3 | |
Հեռախոսային կոդ | 071 | |
Պաշտոնական կայք | shiraz.ir | |
| ||
Շիրազի առաջին անգամ հիշատակվել է էլամերենով՝ կավե սալիկների վրա (մ.թ.ա. 2000) որպես «Թիրազիշ»[3]։ Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է կամ վերականգնվել է Օմայանների օրոք՝ 693 թվականին, և բարգավաճել է իրանական երկու դինաստիաների՝ Սաֆարիների (861-1003) և Բուիների (934-1062) օրոք։ 13-րդ դարում Շիրազը դարձել է արվեստի և արհեստների առաջատար կենտրոն, իշխանության խրախուսման և պարսից գիտնականների և արվեստագետների ներկայության շնորհիվ։ Պարսից գրականության երկու հռչակավոր ներկայացուցիչներ՝ Հաֆեզը և Սաադին, ծնունդով եղել են Շիրազից, և այստեղ գտնվում են իրենց դամբարանները։ Սեֆյան Պարսկաստանի անկումից հետո Իրանում ստեղծվել էր երկիշխանություն և երկիրն ուներ երկու մայրաքաղաք՝ Մաշհադ (Աֆշարիներ, 1736-1796) և Շիրազ (Զանդեր, 1751-1794)։ Շիրազն ունեցել է հրեական և քրիստոնեական խոշոր համայնքներ[4]։ Շիրազ քաղաքի պատմական կենտրոնը (Բեյնոլ Հարամեյն) համաշխարհային նշանակության ճարտարապետական համալիր է[5]։
Շիրազը հայտնի է որպես բանաստեղծների, գրականություն, գինու (չնայած 1979 թվականից ի վեր Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն), այգիների և ծաղիկների քաղաք[6]։ Այստեղ է գտնվում հռչակավոր Էրամի այգին։ Այժմ քաղաքն ունի նաև նավթավերամշակման խոշորագույն գործարան, այստեղ է երկրի արևային առաջին էլեկտրակայանը[7], դրվել է քամու խոշոր տուրբին։ Շիրազը հանդիսանում է էլեկտրոնային էլեկտրոնային արդյունաբերության կարևորագույն կենտրոն՝ արտադրելով իրանական էլեկտրաէներգիայի 53 տոկոսը[8]։ Շիրազի արդյունաբերական ձեռնարկություններից են ցեմենտի, շաքարավազի, պարարտանյութերի, տեքստիլ արտադրանքի, փայտանյութի, մետաղագործության և գորգերի գործարաններն ու ֆաբրիկաները։