Շկոդեր
From Wikipedia, the free encyclopedia
Շկոդեր (ալբ․՝ Shkodër կամ Shkodra), քաղաք Ալբանիայի հյուսիսարևմտյան մասում, Ադրիատիկ ծովից 20 կիլոմետր հեռավորության վրա, Սկադարյան լճի ափին, Դրին և Բունա գետերի միախառնման մոտակայքում։ Մոտ է Չեռնոգորիայի հետ Ալբանիայի ունեցած պետական սահմանին (հեռավորությունը 13 կիլոմետր է)։ Նույնանուն շրջանի և մարզի վարչական կենտրոնն է, մեծությամբ՝ Ալբանիայի չորրորդ բնակավայրը։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 135 612[1]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Շկոդեր | |||||
ալբ․՝ Shkodër, Shkodra | |||||
| |||||
Երկիր | Ալբանիա | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. IV դար թ. | ||||
Այլ անվանումներ | Շկոդրա | ||||
Մակերես | 872,612 կմ² | ||||
ԲԾՄ | 13 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ալբաներեն | ||||
Բնակչություն | 198568 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 22 | ||||
Փոստային դասիչ | 4001–4007 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SH | ||||
Պաշտոնական կայք | bashkiashkoder.gov.al | ||||
| |||||
Փակել
Հյուսիսային Ալբանիայի տնտեսական ու մշակութային խոշորագույն կենտրոնն է։ Երկրի հնագույն քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել են պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ։ 15-րդ և 19-րդ դարերում կարևորագույն դեր է խաղացել թուրք զավթիչների դեմ ալբանացիների մղած ազատագրական պայքարի ընթացքում։