Ուգանդայի ժողովրդական պաշտպանության ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Ուգանդայի ժողովրդական պաշտպանության ուժեր (անգլ.՝ Uganda People's Defence Force), Ուգանդայի ազգային զինված ուժեր։ Նախկինում կոչվել է դիմադրության ազգային բանակ։ Բաղկացած է Ուգանդայի ժողովրդական պաշտպանության ուժերի ցամաքային զորքերից, նավատորմից և օդային թևից։
Ուգանդայի ժողովրդական պաշտպանության ուժեր | |
---|---|
Զինանշան | |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Ուգանդա |
Կառուցվածք | Uganda People's Defence Air Force? |
Գլխավոր շտաբ | Կամպալա, Ուգանդա |
Army of Uganda Վիքիպահեստում |
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը նրանց ընդհանուր թիվը գնահատում է 45 հազար մարդ, ներառյալ նավատորմը և ռազմաօդային ուժերը[1] ավելի վաղ երկրի կառավարությունը քննադատության էր ենթարկվել 13 տարեկանից սկսած երեխաներին մարտական գործողությունների նախապատրաստելու համար։ Ներկայումս համընդհանուր զինվորական ծառայություն չկա, և զինված ուժերը համալրվում են պայմանագրային հիմունքներով։
Ամերիկայի Միացյալ Նահանգները զգալի աջակցություն է ցուցաբերում Ուգանդայի զինված ուժերին՝ հիմնականում տրամադրելով ռազմական հրահանգիչներ և դրամական դրամաշնորհներ։ Ռազմական բյուջեն 2014 թվականին կազմել է 342 մլն դոլար, այն դեպքում, երբ 1999 թվականին բյուջեն կազմում է ընդամենը 95 մլն դոլար։