Ուգո Լյորիս
ֆրանսերեն ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ուգո Լյորիս (ֆր.՝ Hugo Lloris, [yɡo jɔʁis]; դեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[1], Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), Անգլիական Տոտենհեմի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը և երկու թիմերի ավագը։
Ուգո Լյորիս ֆր.՝ Hugo Lloris | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Hugo Lloris Վիքիպահեստում |
Ուգո Լյորիսը 2003 թ-ից սկսած հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականների բոլոր տարիքային խմբերում։ Ազգային հավաքականում առաջին խաղն անցկացրել է 21 տարեկան հասակում Ուրուգվայի հետ հանդիպման ժամանակ։ Լյորիսը սկսել է իր կարիերան հայրենի Նիսում։ Ակումբում 3 մրցաշրջան իրեն գերազանց դրսեվորելուց հետո նա տեղափոխվում է Օլիմպիկ Լիոն։ Օլիմպիկ Լիոն-ում իր առաջին մրցաշրջանում նա հաղթեց մի քանի տիտղոս։ Երկրորդ մրցաշրջանում նա Օլիմպիկ Լիոն-ի հետ հասավ մինչև Չեմպիոնների Լիգա-ի կիսաեզրաձփակիչ։ Լյորիսը եղել է Ֆրանսիայի ազգային հավաքական-ի Մ-18,Մ-19 և Մ-21 տարեկանների դարպասապահը։ 2005 թվականին նա հավաքականի հետ մասնակցել է Մ-19 տարեկանների ֆուտբոլի առաջնությանը։
Մասնակցել է 2010 թ-ի ԱԱ-ին, որպես Ֆրանսիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ։ ԱԱ-ում իր առաջին հանդիպումն անցկացրել է Ֆինլանդիայի դեմ խաղում, որում ֆրանսիացիները հաղթանակ են տոնել 1։0 հաշվով։ Ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն դարպասապահ 2009 և 2010 թթ-ին։ Լյորիսը շատ լավ է գործում մրցակցի դեմ մեն-մենակ դուրս գալու պայմաններում և նաև ունի չափազանց լավ ռեֆլեքս։