Ուլե Էյնար Բյորնդալեն
նորվեգացի բիաթլոնիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ուլե Էյնար Բյորնդալեն (նորվ.՝ Ole Einar Bjørndalen, հունվարի 27, 1974(1974-01-27)[4][5][6][…], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստ, օլիմպիական ութակի չեմպիոն, բիաթլոնի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկը (20 հաղթանակ)[9][10][11]։ Սոլթ Լեյք Սիթիում կայացող 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում բիաթլոն մարզաձևը ներկայացնող Ուլե Էյնարը 4 հնարավոր հաղթանակներից տարել է 4-ը և դարձել աշխարհում բիաթլոնի միակ բացարձակ օլիմպիական չեմպիոն։ Բյորնդալենը 96 անհատական հաղթանակ է տարել բիաթլոնի և դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում (համապատասխանաբար՝ 95 և 1), իսկ ընդհանուր առմամբ՝ 133 հաղթանակ ունի թիմային մարզաձևերում։ 2014-2016 թվականներին եղել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ։
Ուլե Էյնար Բյորնդալեն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | նորվ.՝ Ole Einar Bjørndalen |
Մականուն(ներ)՝ | OEB |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ, դահուկորդ և biathlon coach |
Երկիր՝ | Նորվեգիա[1][2][3] |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 27, 1974(1974-01-27)[4][5][6][…] (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա |
Ակումբ՝ | Simostranda IL? |
178 սանտիմետր | |
Քաշ՝ | 65 կիլոգրամ |
Անհատական մրցումներում բիաթլոնի աշխարհի գավաթի փուլերի ամենատարեց հաղթողն է՝ 41 տարեկան, 10 ամսական և 5 օր։ Ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց հաղթողն է․ 2014 թվականին Սոչիում նվաճել է ոսկե մեդալ, երբ նա արդեն 40 տարեկան էր։ Այսպիսով, գերազանցել է «Դաֆ Գիբսոնի»՝ կանադացի սկելետոնիստի նվաճումները, որը ոսկե մեդալ էր նվաճել 39 տարեկան հասակում[11][11]։
44 տարեկան հասակում՝ 2018 թվականի ապրիլի 3-ին, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[10][11]։