Ուկրաինական բարոկկո
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինական, կամ կազակական բարոկկո[1][2][3][4][5][6], բարոկկո ոճի մի տարատեսակ, որն ի սկզբանե տարածված էր Ուկրաինայում՝ Դնեպր գետի շրջակայքում, իսկ Զապորոժյան բանակը Ռուսաստանի հպատակության տակ մտնելուց հետո, տարածվել է Ռուսական թագավորության և Ռուսական կայսրության ճարտարապետության, գեղանկարչության, երաժշտության և գրականության մեջ։
Արագ փաստեր Ուկրաինական բարոկկո, Տեսակ ...
Ուկրաինական բարոկկո | |
---|---|
Տեսակ | art style of an area? |
Երկիր | Ռուսական թագավորություն, Ռեչ Պոսպոլիտա և Ուկրաինա |
Փակել
Ուկրաինական բարոկկո ոճն առավել մեծ տարածում գտավ XVII - XVIII դարերում։ Ուկրաինական բարոկկոյի հայտնվելը կապված էր զապորոժյան կազակների ազգային ազատագրական վերելքով ինչը ուկրաինական բարոկկոյին ազգային ոճ է հաղորդել։