Ուկրաինայի ֆուտբոլի առաջնություն
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի ֆուտբոլի առաջնություն (ներկայումս պաշտոնապես անվանվում է Լիգա Պարի-Մատչ ՝ մրցաշարի տիտղոսավոր «Պարի-Մատչ»[1] հովանավորի անունով), Ուկրաինայի տղամարդկանց ֆուտբոլի առաջնությունը։ Անց է կացվում Ուկրաինայի «Պրեմիեր Լիգայի» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների միություն մասնակիցների միջև։ Հենց «Պրեմիեր Լիգան» էլ անց է կացնում առաջնությունը (սկսած 2008-2009 մրցաշրջանից, երբ այդ իրավունքը նրան տրվեց Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից)։ Ուկրաինայի առաջին առաջնությունից մինչև 2007-2008 մրցաշրջանը ներառյալ ֆուտբոլային ակումբները, որոնք մասնակցել են առաջնությանը, պատկանում էին Բարձրագույն լիգային։
Լիգա Պարի-Մատչ[1] Ліга Парі-Матч | |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Հիմնվել է | 1992 |
Ակումբների քանակ | 16 |
Դուրս են մնում | Առաջին լիգա |
Միջազգային առաջնություններ | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Ներկայիս չեմպիոն | Դինամո (Կիև) - 15 հաղթանակ |
Ամենատիտղոսավոր թիմ | Դինամո (Կիև) - 15 հաղթանակ |
Պաշտոնական կայք | fpl.ua |
Ներկա մրցաշրջան |
Առաջնությունն անց է կացվում 2 շրջանով՝ «աշուն-գարուն» համակարգով։ Ներկայումս մրցաշարին մասնակցում են 14 ակումբ։ Յուրաքանչյուր մրցաշրջանից հետո վերջին 2 տեղերն զբաղեցրած ակումբները տեղափոխվում են Առաջին լիգա, իսկ նրանց փոխարինում են Առաջին լիգայի 2 հզորագույն թիմերը։
Լիգայի առաջին առաջնությունը անց է կացվել 1992 թվականին։ Առաջին մրցաշարերն անցկացվել են Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո, ապա՝ Ուկրաինայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի։ Սկսած 2008-2009 մրցաշրջանից մինչև օրս այն անց է կացնում Ուկրաինայի «Պրեմիեր լիգայի» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների միությունը։