Ուսապարկ
պայուսակ, որ կրում են մեջքին / From Wikipedia, the free encyclopedia
Ուսապարկ (գերմ.՝ Rucksack - թիկունքին կրելու համար պայուսակ), մասնագիտացված պայուսակ՝ նախատեսված տարբեր իրեր մեջքին երկար ժամանակ կրելու համար։ Այն ունի երկու (երբեմն` մեկ) թեք (ուսից դեպի պարանոցի կողմերը) ուսաժապավեն, որոնք ամրացվում են ուսերին, ինչպես նաև, շատ դեպքերում, վերին մասում գտնվող բռնակ՝ կայունացնող և բեռնաթափող գոտիներով, և լրացուցիչ տարրեր` սարքավորումների և զինամթերքի ամրացման համար՝ կախված դրա կիրառման ոլորտից։
Ըստ կառուցվածքի՝ այն կարող է նմանվել բանակային պայուսակի կամ իրերի պայուսակի (ռուս.՝ вещмешок), բայց տարբերվում է բանակայինից նրանով, որ վերջինս ունի ուղիղ ժապավեններ և չունի լրացուցիչ տարրեր, իսկ իրերի պայուսակից տարբերվում է նրանով, որ ուսապարկի ուսաժապավենները առանձին են և վերին մասում ամրացված (կարված)։