Չակ Պալանիկ
From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Մայքլ «Չակ» Պալանիկ (անգլ.՝ Charles Michael «Chuck» Palahniuk [ˈpɔːlənɪk][4], ծնվ. 21 փետրվարի 1962, Պեսկո, Վաշինգտոն, ԱՄՆ), ժամանակակից ամերիկյան գրող և ֆրիլանս-լրագրող։ Առավելապես հայտնի է, որպես բազմաթիվ մրցանակների արժանացած «Մարտական ակումբ» գրքի հեղինակ, որի հիման վրա Դևիդ Ֆինչերի կողմից նկարահանվել է համանուն ֆիլմը` Բրեդ Փիթի, Էդվարդ Նորթոնի և Հելենա Բոնեմ Քարթերի մասնակցությամբ։ Պալանիկն համացանցում ամենամեծ լսարան ունեցող անձնական էջերից մեկն ունի։ Պալանիկի գրելաոճը, որը նման է այնպիսի գրողների ոճին, ինչպիսիք են Բրեթ Իսթոն Էլլիսը, Իրվին Ուելշը և Դուգլաս Քոուփլենդը, դարձրել է նրան X սերնդի ամենահայտնի ու ընթերցվող գրողներից մեկը։
Չարլզ Մայքլ «Չակ» Պալանիկ անգլ.՝ Chuck Palahniuk | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1962(1962-02-21)[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Պեսկո, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող, ակնարկագիր, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օրեգոնի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1996-ից մեր օրեր |
Ժանրեր | "Սատիրա", "Սարսափ", գեղարվեստական գրականություն |
Գրական ուղղություններ | կեղտոտ ռեալիզմ |
Գրական շարժումներ | պոստմոդերնիզմ, մինիմալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մարտական ակումբ, Շնչահեղձություն, Ռենթ. Բաստեր Քեյսիի կենսագրությունը, Damned? և Survivor? |
Ներշնչվել է
| |
Կայք | chuckpalahniuk.net |
Չակ Պալանիկ Վիքիքաղվածքում | |
Chuck Palahniuk Վիքիպահեստում |
Պալանիկը գրել է տարբեր մրցանակների արժանացած վեպեր՝ «Վերապրածը», «Օրորոցային», «Ուրվականներ» և այլն։ Նրա «Շնչահեղձություն» վեպը էկրաններին է հայտնվել 2008 թվականին։ Պալանիկը «Pacific Northwest Booksellers Association Award» և «Oregon Book Award» մրցանակների դափնեկիր է։ Երկու անգամ առաջադրվել է Բրեմ Ստոկերի մրցանակի։ Գրողն ունի սեփական գրելաոճ, որը հատկապես առանձնանում է իր ոչ գծագրվածությամբ, մեկուսացված հերոսներով, ովքեր ամեն կերպ իրենց տեղն են փնտրում կյանքում, մինիմալիզմով, ամբողջ վեպի ընթացքում որոշակի տողերի կրկնությամբ, ցինիզմով, թունավոր իրոնիայով ու սև հումորով։ Նրա գրքերը վաճառվել են ավելի քան երեք միլիոն օրինակով[5]։