Չարագուշակ հովիտ
վարկած, ըստ որի՝ առարկան, որը գրեթե մարդու տեսք ունի կամ գործում է մարդու նման, մարդկանց մեջ թշնամանք և զզվանք է առաջացնում։ / From Wikipedia, the free encyclopedia
Չարագուշակ հովիտ կամ անբնական հովիտ (ճապ.՝ 不気味の谷 - [բուկիմինոտանի], անգլ.՝ uncanny valley), հիպոթեզ և պարադոքս, գեղագիտության մեջ ենթադրյալ կապ մարդանման առարկայի նմանության աստիճանի և առարկայի նկատմամբ հուզական արձագանքի միջև։ Հայեցակարգը ենթադրում է, որ ռոբոտը կամ ոչ իրական մարդակերպ այլ էակները, որոնք արտաքնապես գրեթե նման են կամ գրեթե գործում են իրական մարդկանց նման, դիտորդների մոտ առաջացնում են անբարյացակամություն և զզվանքի չարագուշակ կամ անսովոր զգացումներ։ «Հովիտ»-ը ցույց է տալիս, որ մարդ-դիտորդի անմիջական բացասական արձագանքն աճում է մարդակերպության նմանության աճի նկատմամբ։
Օրինակներ կարելի է գտնել ռոբոտատեխնիկայի, 3D համակարգչային անիմացիաների և իրականանման տիկնիկների մեջ։ Վիրտուալ իրականության, ընդլայնված իրականության և ֆոտոռեալիստական համակարգչային անիմացիայի աճող տարածվածության հետ մեկտեղ «հովիտը» հիշատակվում է որպես արձագանք ստեղծվածի ճշմարտանմանությանը, քանի որ այն մոտենում է իրականից չտարբերվելուն։ Չարագուշակ հովտի հիպոթեզը կանխատեսում է, որ գրեթե մարդ երևացող էակը կարող է դիտողների մոտ առաջացնել սառը, ահավոր զգացումներ։