Չեթ Աթքինս
ամերիկացի վիրտուոզ-կիթառահար, պրոդյուսեր և հնչյունային օպերատոր / From Wikipedia, the free encyclopedia
Չեսթեր (Չեթ) Բերթոն Աթքինս (Էթքինս, անգլ.՝ Chester Burton «Chet» Atkins, հունիսի 20, 1924(1924-06-20)[1][2][3][…], Luttrell, Յունիոն շրջան, Թենեսի, ԱՄՆ - հունիսի 30, 2001(2001-06-30)[1][2][3][…], Նաշվիլ, ԱՄՆ[4]), ամերիկացի վիրտուոզ-կիթառահար, պրոդյուսեր և հնչյունային օպերատոր։
Չեթ Աթքինս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Chet Atkins |
Ի ծնե անուն | Chester Burton Atkins |
Ծնվել է | հունիսի 20, 1924(1924-06-20)[1][2][3][…] Luttrell, Յունիոն շրջան, Թենեսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 30, 2001(2001-06-30)[1][2][3][…] (77 տարեկան) Նաշվիլ, ԱՄՆ[4] |
Գերեզման | Harpeth Hills Memory Gardens[5] |
Ժանրեր | Քանթրի, դասական երաժշտություն, ժողովրդական երաժշտություն և ջազ |
Մասնագիտություն | կիթառահար, ջազ երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, ջազ կիթառահար, դասական կիթառահար և երգերի հեղինակ |
Գործիքներ | կիթառ և ջութակ |
Լեյբլ | RCA Records և Columbia Records |
Պարգևներ | |
Կայք | misterguitar.com |
Chet Atkins Վիքիպահեստում |
Նրա նվագելու տեխնիկան (ֆինգերսթայլ), որից օգտվում էին նաև Մերլ Թրևիսը, Ջանգո Ռեյնհարդը, Ջորջ Բարնսը և Լես Պոլը, նրան մեծ ճանաչում բերեց ԱՄՆ-ում, իսկ ավելի ուշ՝ ամբողջ աշխարհում[7]։ Աթքինսը ձայնագրել է Պերի Կոմոյի, Էլվիս Փրեսլիի, Էդի Առնոլդի, Դոն Գիբսոնի, Ջիմ Ռիվզի, Ջերի Ռիդի, Սքիթեր Դևիսի, Քոնի Սմիթի, Ուեյլոն Ջենինգսի և այլոց ձայնագրությունները։
Ոուեն Բրեդլիի հետ միասին նա ստեղծել է քանթրի երաժշտության հատուկ, հարթեցված ոճ, որը հայտնի է որպես «Nashville Sound»։ Քանթրի երաժշտության երկրպագուներին դուր է եկել այս ոճը և գրավել նաև շատերի ուշադրությունը։ Նա ազդեցություն է թողել Թոմի Էմանուէլի նման երաժիշտների վրա։