Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Չեխոսլովակիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվել է Չեխոսլովակիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից և Չեխոսլովակիայի կազմավորումից հետո։ Միջազգային հարթակում թիմի դեբյուտը կայացավ 1920 թվականի Օլիմպիական խաղերին, երբ Չեխոսլովակիան հասավ մինչև առաջնության եզրափակիչ, որտեղ պետք է խաղար Բելգիայի դեմ։ Սակայն տեղի ունեցավ միջադեպ՝ առաջին խաղակեսից հետո, 2-0 հաշվի ժամանակ Չեխոսլովակիայի ֆուտբոլիստները լքեցին դաշտը՝ հրաժարվելով շարունակել խաղը անգլիացի մրցավար Լուիսի գործողությունների պատճառով։ Սրա պատճառով թիմը որակազրկվեց և զրկվեց օլիմպիական արծաթից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեղծման տարեթիվ | 1920 | ||
---|---|---|---|
Լուծման տարեթիվ | 1992 | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ | ||
Ամենաշատ խաղեր | Զդենեկ Նեհոդա (90) | ||
Ռմբարկու | Անտոնին Պուչ (34) | ||
Հիմնական մարզադաշտ | Տարբեր | ||
ՖԻՖԱ կոդ | TCH | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Չեխոսլովակիա 7 – 0 Հարավսլավիա (Անտվերպեն, Բելգիա; օգոստոսի 28, 1920) | |||
Վերջին հանդիպում | |||
Բելգիա 0 – 0 Չեխիա և Սլովակիա (Բրյուսել, Բելգիա; նոյեմբերի 17, 1993) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Չեխոսլովակիա 11 – 0 Սենեգալ (Պրահա, Չեխոսլովակիա; նոյեմբերի 2, 1966) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Հունգարիա 7 – 0 Չեխոսլովակիա (Բուդապեշտ, Հունգարիա; սեպտեմբերի 19, 1937) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 8 (Առաջինը՝ 1934) | ||
Ամենալավ արդյունք | Երկրորդ տեղ, 1934 և 1962 | ||
Եվրոպայի առաջնություն | |||
Մասնակցություն | 3 (Առաջինը՝ 1960) | ||
Ամենալավ արդյունք | Հաղթող, 1976 | ||
Czechoslovakia national association football team Վիքիպահեստում |
Չեխոսլովակիայի հավաքականը 8 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնություններին և 3 անգամ՝ Եվրոպայի առաջնություններին։ 1976 թվականին հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ Աշխարհի առաջնություններում նրանց լավագույն արդյունքը 2-րդ տեղն է՝ 1934 և 1962 թվականներին։
1993 թվականի հունվարի 1-ին Չեխոսլովակիան լուծարվեց, բայց Չեխոսլովակիայի հավաքականը շարունակեց մասնակցել 1994 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլ որպես Չեխիա և Սլովակիայի հավաքական։ Չկարողանալով անցնել որակավորման փուլը՝ ֆուտբոլի հավաքականը նույնպես լուծարվեց։ Չեխոսլովակիայի հավաքականի իրավահաջորդը դարձավ Չեխիայի հավաքականը, իսկ Սլովակիան ստեղծեց նոր ֆուտբոլի հավաքական։