Չիկագո Լուփ
From Wikipedia, the free encyclopedia
Չիկագո Լուփ (անգլ.՝ Chicago Loop), ամերիկյան Իլինոյս նահանգում գտնվող Չիկագո խոշոր քաղաքի պատմական գործարար կենտրոնի անվանումը[1]։ Համայնքային տարածք է այդ քաղաքի ֆինանսական շրջանում, ինչպես նաև Չիկագոյի կառավարության ու Իլինոյսի նահանգի Քուքի շրջանի վարչակազմի նստավայրն է։ Հայտնի է նաև իբրև առևտրական ու մշակութային կենտրոն[2]։ Վարչականորեն որպես համայնքային տարածք առանձնացվել է 1920-ական թվականներին, երբ այստեղ հիմնադրվել է Չիկագոյի համալսարանը։ Հյուսիսում նրա սահմանագիծը անցնում է Չիկագո գետով, արևելքում՝ Միչիգան լճով, հարավում՝ Ռուզվելտի անվան մայրուղով[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Չիկագո Լուփ | ||
անգլ.՝ Chicago Loop | ||
Երկիր | ԱՄՆ | |
Մակերես | 4,09 կմ² | |
ԲԾՄ | 594 ֆուտ | |
Բնակչություն | 29 283 մարդ (2010) | |
Ժամային գոտի | CDT? | |
| ||
Չիկագո Լուփի տարածքում են գտնվում «Grant Park» զբոսայգին, Չիկագոյի արվեստի ինստիտուտը, ԱՄՆ-ի խոշորագույն թանգարաններից մեկը, Գուդման թատրոնը, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի շենքը, «Ուիլլիս աշտարակ» անվանումը կրող երկնաքերը, որը բարձրությամբ երկրորդն է Միացյալ Նահանգներում[3][4]։
Այստեղ գործող համբավավոր կրթօջախներից հիշարժան են հատկապես Կոլումբիա քոլեջը (Columbia College Chicago), Ռուզվելտ համալսարանը (Roosevelt University), Tribeca Flashpoint քոլեջը, DePaul, Notre Dame-ի, Իլինոյսի համալսարանների մասնաճյուղերը, Լյուիսի պետական համալսարանը (National Louis University), Չիկագոյի արվեստի ինստիտուտն ու նրա դպրոցը, Հարոլդ Վաշինգտոնի անվան քոլեջը, Ադլերի անվան հոգեբանության մասնագիտական դպրոցը, South Loop դպրոցը[5], Ուենդել Ֆիլիփսի անվան ակադեմիայի բարձրագույն դպրոցը, Wells Community Academy-ի բարձրագույն դպրոցը...[6]: