Չինգիզ Մուստաֆաև
From Wikipedia, the free encyclopedia
Չինգիզ Մուստաֆաև (ադրբ.՝ Çingiz Fuad oğlu Mustafayev; օգոստոսի 29, 1960(1960-08-29), Կապուստին Յար, Ախտուբինսկի շրջան, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 1992(1992-06-15), Նախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան), ադրբեջանցի քաղաքացիական և ռազմական լրագրող, որը մեծ ներդրում է ունեցել ադրբեջանական հեռուստալրագրության զարգացման գործում։ Համագործակցել է արտասահմանյան լրատվական գործակալությունների հետ։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պատրաստել է բազմաթիվ ռեպորտաժներ ռազմական գործողությունների մասին, այդ թվում նաև Խոջալուի արյունահեղության։ Ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։
Արագ փաստեր Չինգիզ Մուստաֆաև ադրբ.՝ Çingiz Fuad oğlu Mustafayev, Ծնվել է ...
Չինգիզ Մուստաֆաև ադրբ.՝ Çingiz Fuad oğlu Mustafayev | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1960(1960-08-29) |
Ծննդավայր | Կապուստին Յար, Ախտուբինսկի շրջան, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 15, 1992(1992-06-15) (31 տարեկան) |
Մահվան վայր | Նախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Շեհիդների պուրակ |
Կրթություն | Ադրբեջանի բժշկական համալսարան (1983) |
Մասնագիտություն | լրագրող, ռազմական թղթակից և դիջեյ |
Ծնողներ | հայր՝ Fuad Mustafayev? |
Պարգևներ և մրցանակներ | |
Chingiz Mustafayev Վիքիպահեստում |
Փակել