Պանթեոնի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Պանթեոնի համալսարան կամ «Պանթեոն» քաղաքական և հասարակագիտական գիտությունների համալսարան (հուն․՝ Πάντειον Πανεπιστήμιο Κοινωνικών και Πολιτικών Επιστημών), Աթենքի բարձրագույն կրթական հաստատություն, քաղաքագիտության և հասարակագիտության համալսարան, որը հիմնադրվել է 1927 թվականին և ի սկզբանե կոչվել է Աթենքի «Պանթեոն» քաղաքական գիությունների դպրոց։ Հունաստանի քաղաքական գիտությունների առաջին դպրոցն է և հնագույն բարձրագույն կրթական հաստատություններից հինգերորդը։ Այն Եվրոպայի քաղաքագիտական հնագույն երեք համալսարաններից մեկն է։
«Պանթեոն» քաղաքական և հասարակագիտական գիտությունների համալսարան հուն․՝ Πάντειον Πανεπιστήμιο Κοινωνικών και Πολιτικών Επιστημών | |
---|---|
Համալսարանի ամենահին մասնաշենքը | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1927 |
Անվանված է | Alexandros Pantos? |
Անդամակցություն | Greek Universities Network?[1] և Open Technologies Alliance?[2] |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Աթենք |
Կայք | panteion.gr(հուն.) |
imagemap_no_image<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Panteion University Վիքիպահեստում |
80-ամյա պատմության ընթացքում համալսարանն ունեցել է 18 500 ուսանողներ։ Ներկայումս ունի մոտ 8 000 ուսանող։ Պանթեոնի համալսարանն առաջարկում է նաև որակավորման բարձրացման 13 դասընթացներ և իրենում ներառում է 3 գիտահետազոտական ինստիտուտներ, 18 գիտահետազոտական կենտրոններ և 4 լաբորատորիաներ[3]։
Համալսարանի դասախոսներից է եղել Հունական Երրորդ հանրապետության առաջին նախագահ Միխայիլ Ստասինոպուլոսը։ Համալսարանի պրոֆեսորներից են եղել հունական աստվածաբան և քրիստոնեական փիլիսոփա Քրիստոս Յաննարասը, կինոռեժիսոր Յաննիս Սմարագդիսը, փիլիսոփա Իոաննիս Տեոդորակապուլոսը։