Պանչեն Լամա
From Wikipedia, the free encyclopedia
Պանչեն Լամա (տիբեթերեն པན་ཆེན་བླ་མ་, վայլի pan chen bla ma, չինարեն՝ 班禪喇嘛), տիբեթական բուդդայականության գելուգ դպրոցում Դալայ Լամայից հետո երկրորդ լաման։ Պանչեն Լամաները վերամարմնավորման (տուլկու) շարք են, որոնք գոյություն են ունեցել 17-րդ դարի սկզբից։ Այս տոհմի ներկայացուցիչները Բուդդա Ամիտաբհայի սերունդներն են։ «Պանչեն Լամա» նշանակում է «մեծ գիտնական»՝ սանսկրիտով paṇḍit (պանդիտ, գիտնական) և տիբեթերեն chen (մեծ) բառերից։
Իրական Պանչեն Լամա XI-ի շուրջ ծագել է հակամարտություն։ Դալայ Լամա XIV-ը և տիբեթյան բարձրագույն հոգևորականները ճանաչում են Գեդուն Չոկյի Նյիմային։ Բոլոր կանոնների համաձայն նա ճանաչվել է XIV Դալայ Լամայի կողմից, բայց շուտով ՉԺՀ զինվորականները տարել են նրան և իր ընտանիքին։ 1995 թվականից Գեդուն Չոկյի Նյիման համարվում է անհետ կորած։ Փոխարենը Չինաստանի կառավարությունը Գյալցեն Նորբուին հայտարարել է Պանչեն Լամա[1]։ Այնուամենայնիվ, Տիբեթի հոգևորականությունը և առաջին հերթին XIV Դալայ Լաման չեն ճանաչում Չինաստանի դրածոյին։