Պարի մանիա
From Wikipedia, the free encyclopedia
Պարի մանիա, (նաև հայտնի է, որպես պարի ժանտախտ, խորեոմանիա, Սուրբ Հովհաննեսի պար և Սուրբ Վիտուսի պար անուններով) սոցիալական ֆենոմեն է, որը տեղի է ունեցել հիմնականում 14-րդ և 17-րդ դարերում՝ Եվրոպայում։ Ընդգրկում էր մարդկանց խմբեր, երբեմն միանգամից հազարավոր մարդիկ, ովքեր պարում էին անդադար։ Մանիան ազդում էր տղամարդկանց, կանանց և երեխաների վրա։ Նրանք պարում էին անդադար՝ մինչև ուժասպառ լինելը։ Պարի մանիայի առաջին խոշոր բռնկումներից մեկը տեղի է ունեցել Աախենում՝ Հռոմեական կայսրությունում, 1374-ին, և այն արագորեն տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Մեկ այլ ուշագրավ բռնկում էլ տեղի է ունեցել Ստրասբուրգում 1518թ.-ին։
Մի քանի դարերի ընթացքում, ներգրավելով հազարավոր մարդկանց, պարի մանիան մեկուսի իրադարձություն չէր և վկայակոչված է ժամանակակից զեկույցներում։ Այնուամենայնիվ, պատճառը չհասկանալով, բուժումները հիմնված էին գուշակությունների վրա։ Հաճախ երաժիշտներն ուղեկցում էին պարողներին՝ համոզված լինելով, որ երաժշտությունը բուժում է մանիան, բայց այդ մարտավարությունը երբեմն չէր գործում՝ խրախուսելով այլոց միանալ պարին։ Ժամանակակից գիտնականների շրջանում չկա համաձայնեցված կարծիք պարի մանիայի վերաբերյալ[1]։
Առաջարկվող մի քանի տեսություններից մեկի հիմքում կրոնական պաշտամունքներն են, որոնց մասնակցող մարդիկ պարում էին սթրեսից ազատվելու և աղքատությունը մոռանալու համար։ Ենթադրվում է նաև զանգվածային հոգեոգեն հիվանդության առկայությունը, որի ընթացքում անհայտ ֆիզիկական պատճառներ ազդում էին մարդկանց որոշակի խմբերի վրա՝ որպես սոցիալական ազդեցության ձև[1]։