Պելոպոնես (ծայրամաս)
From Wikipedia, the free encyclopedia
Պելոպոնես (ծայրամաս) (հուն․՝ Περιφέρεια Πελοποννήσου[2]), ծայրամաս, վարչատարածքային միավոր Հունաստանի հարավում։ Հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմին և վարչական բաժանման մաս։ Զբաղեցնում է Պելեպոննես թերակղզու մեծ մասը՝ բացառությամբ հյուսիսարևմտյան Ախեյա և Էլիդա ծայրամասային միավորների, որոնք պատկանում են Արևմտյան Հունաստան պերիֆերիային։ Հյուսիսում սահմանակից է Արևմտյան Հունաստանի պերիֆերիային, հյուսիս-արևելքում՝ Ատտիկային։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում է 577903 մարդ[2]։ Ծայրամասի մակերեսը 15489,956 կմ² է։ Բնակչության խտությունը՝ 37,31 մարդ կմ² վրա։ Պելեպոնեսի վարչական կենտրոնը գտնվում է Տրիպոլիսում։
| |||
Երկիր | Հունաստան | ||
Մասն է | Պելոպոնես | ||
Կարգավիճակ | Հունաստանի վարչական շրջան | ||
Մտնում է | Decentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands? | ||
Վարչկենտրոն | Տրիպոլի | ||
Բնակչություն | 539 535 մարդ (2021)[1] | ||
Տարածք | 15 489,96 կմ² | ||
Սահմանակցում է | Արևմտյան Հունաստան, Ատիկա և Կենտրոնական Հունաստան | ||
Ժամային գոտի | DAZD? | ||
ISO 3166-2 կոդ | GR-J | ||
ppel.gov.gr(հուն.) | |||
Ծայրամասը ստեղծվել է 1987 թվականին տեղական ինքնակառավարաման 1622/86 օրենքի համաձայն։ 2010 թվականին Կալիկրատիսի ծրագրի համաձայն նրա իրավունքները և լիազորությունները վերանայվել են և ընդարձակվել։ Արևմտյան Հունաստանի և Հոնիական կղզիների հետ միասին մտնում է ապակենտրոնացված Պելեպոնես, Արևմտյան Հունաստան, Հոնիական կղզիներ վարչության մեջ, որի վարչական կենտրոնը գտնվում է Պատրասում[3]։
2011 թվականի հունվարի 1-ից ծայրամասի նահանգապետն է Պետրոս Տատուլիսը(Πέτρος Τατούλης), ով վերընտրվել է նաև 2014 թվականին։