Պելոտաս
From Wikipedia, the free encyclopedia
Պելոտաս (պորտ.՝ Pelotas), քաղաք Բրազիլիայի հարավում գտնվող Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում։ Բնակչության թվով այդ նահանգի երրորդ խոշոր քաղաքն է. 2018 թվականի տվյալներով այնտեղ ապրում էր 341.648 մարդ[2]։ Զբաղեցնում է 1.608,768 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Նահանգի վարչական կենտրոնից՝ Պորտու Ալեգրիից հեռու է 130 կմ, Ուրուգվայի հետ Բրազիլիայի սահմանից՝ 80 կմ։ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի հարավարևելյան մեզոտարածաշրջանի բաղկացուցւչ մասն է, ընդգրկված է տնտեսա-վիճակագրական նույնանուն՝ Պելոտաս միկրոտարածաշրջանի կազմի մեջ[4][4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պելոտաս | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Հիմնադրված է | 1812 թ. | ||||
Մակերես | 1610,084 կմ² | ||||
ԲԾՄ | 7±1 մետր | ||||
Բնակչություն | ▼325 689 մարդ (հունիսի 28, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 53 | ||||
Փոստային դասիչ | 96000-000 | ||||
Պաշտոնական կայք | pelotas.rs.gov.br | ||||
| |||||
19-րդ դարում Պելոտասը Բրազիլիայում առաջատար դիրքեր էր գրավում չորացրած մսի՝ charque-ի արտադրության բնագավառում, որը պատրաստվում էր ստրուկների կողմից և մատակարարվում էր շաքարեղեգնի, սուրճի, կակաոյի պլանտացիաներում աշխատող ստրուկներին՝ ողջ երկրով մեկ[5][6][7]։
Ներկայումս Պելոտասն ունի երկու խոշոր համալսարան՝ Universidade Federal de Pelotas (UFPel)-ը և -ը[8] և Universidade Católica de Pelotas-ը[9], որոնցում ընդհանուր առմամբ սովորում է շուրջ 22 հազար ուսանող, երկու թատրոն, հանրային գրադարան, երեք թանգարան... Քաղաքի մերձակայքում գործում է Bartolomeu de Gusmão միջազգային օդանավակայանը, որն այդպես է անվանակոչվել օդագնացության զարգացման ասպարեզի պիոներներից մեկի՝ Բարտոլոմեու դե Գուսմանի պատվին։
Պելոտասը ֆուտբոլային կարևորագույն կենտրոն է նահանգում. ունի երեք ֆուտբոլային ակումբ՝ Esporte Clube Pelotas-ը (հիմնադրվել է 1908 թ.)[10], Grêmio Esportivo Brasil-ը (հայտնի է նաև Brasil de Pelotas անվանումով, հիմնադրվել է 1911 թ.)[11] և Grêmio Atlético Farroupilha-ն (հիմնադրվել է 1926 թ.)[12]: