Պետենյան ավազան
From Wikipedia, the free encyclopedia
Պետենյան ավազան (իսպ.՝ Cuenca del Petén), աշխարհագրական գոտի Մեզոամերիկայում, տեղաբաշխված ժամանակակից Գվատեմալայի հյուսիսային մասում, ամբողջությամբ Պետեն դեպարտամենտի տարածքում։ Արևելքից շրջափակված է Մայա լեռներով։ Ավազանի տարածքը անտառապատ է այնտեղով են անցնում Բելիզ, Ուսումասինտա և դրանց հոսքը կազմող Սան Պեդրո գետերը։ Ավազանի կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվում է լճերի խումբ, որոնցից ամենախոշորները համարվում են Պետեն Իցան և Յաշան (իսպաներեն` Lago Yaxhá)[1]:
Ուշ մինչանտիկ և անտիկ ժամանակաշրջաններում (ըստ մեսոամերիկյան ժամանակագրության ) այդ շրջանում բարգավաճել են Մայաների քաղաքակրթության խոշորագույն կենտրոններ, ինչպես օրինակ Տիկալը։ Այս տարածաշրջանում են ստեղծվել մայաների գրերը և պետենյան ճարտարապետության ոճը։ Այստեղ են գտնվում Լա Սուֆրիկայ և Օլմուլ հնագիտական պեղումների վայրերը[2]։