Պերգամոն թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Պերգամոն թանգարան (գերմ.՝ Pergamonmuseum), թանգարան Բեռլինի կենտրոնում` Թանգարանային կղզում[2]։
Պերգամոն թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և թանգարան |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Միտտե |
Վայր | Միտտե |
Մասն է | Բեռլինի պետական թանգարաներ |
Հասցե | Am Kupfergraben? և Bodestraße? |
Հիմնադրվել է | 1910 |
Այցելուներ | 1 298 000 մարդ (2008), 1 093 000 մարդ (2009), 1 035 000 մարդ (2010), 1 305 000 մարդ (2011), 1 410 000 մարդ (2012), 1 260 000 մարդ (2013), 995 000 մարդ (2014), 750 000 մարդ (2015), 739 000 մարդ (2016) և 751 000 մարդ (2017) |
Կայք | smb.museum/museen-einrichtungen/pergamonmuseum/(գերմ.)(անգլ.) |
Թանգարանի շենքը կառուցվել է 1910-1930 թվականներին Ալֆրեդ Մեսելի և Լյուդվիգ Հոֆմանի նախագծով առաջին հերթին հնագետ Կառլ Հումանի կողմից հայտնաբերված Պերգամոնի խորանի, ինչպես նաև ուշ անտիկ գեղանկարչության և քանդակների, Առաջավոր Ասիայի ցուցանմուշների համար` ներառյալ խեթական, ասորական, բաբելոնյան, պարսկական արվեստի գործերը։ 1958 թվականին այդ բոլոր հավաքածուները միավորվում են «Պերգամոն թանգարան» ընդհանուր անվան տակ։ Ներկայումս թանգարանի հավաքածուն բաժանվում է անտիկ շրջանի արվեստ, Առաջավոր Ասիայի արվեստ և իսլամական արվեստի թանգարան բաժինների։ 2013 թվականին Պերգամոն թանգարանում եղել է ավելի քան 1 միլիոն 260 հազար այցելու` դրանով այցելությունների թվով դառնալով առաջինը Գերմանիայում և 45-րդը աշխարհում։