Պերճ Սեդրակյան
From Wikipedia, the free encyclopedia
Պերճ Սեդրակյան (ապրիլի 14, 1949(1949-04-14), Բեյրութ, Լիբանան), Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 7-րդ նախագահ, մասնագիտությամբ իրավաբան։
Արագ փաստեր Պերճ Սեդրակյան, Ծնվել է ...
Պերճ Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1949(1949-04-14) (75 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լիբանանի համալսարան և Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական մեկնաբան միջազգային հայտնի լրատվական ցանցերում, ինչպես ABC, Bloomberg |
Աշխատանք | ՀԲԸՄ-ի նախագահ |
Ամուսին | Վերա Նազարյան |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Անի Սեդրակյան Լարա Սեդրակյան |
Berge Setrakian Վիքիպահեստում |
Փակել
Միության նախագահի բարձր պաշտոնում նա ընտրվել է 2002 թվականի փետրվարի 22-ին։ Որպես միության երկարամյա և ակտիվ անդամ, տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել սկզբնապես Լիբանանում, ապա ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում է 1976 թվականից։
Պարոն Սեդրակյանը եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի երբևէ ընտրված ամենակրտսեր անդամը (1977), որի կազմում մի տասնամյակ ծառայելուց հետո ընտրվել է Կենտրոնական վարչական ժողովի քարտուղար, ապա մի քանի տարի անց ընտրվել ՀԲԸՄ փոխնախագահ-քարտուղար, մինչև միության նախագահ ընտրվելը։