Պիրգոս
From Wikipedia, the free encyclopedia
Պիրգոս (հուն․՝ Πύργος՝ «աշտարակ»), Պելոպոնես թերակղզու հարավում գտնվող հունական քաղաք, համանուն համայնքի վարչական կենտրոն և Արևմտյան Հունաստանի ծայրամասային միավոր։ Գտնվում է ծովի մակարդակից 15 մետր բարձրության վրա, Կիպարիսիակոս ծովածոցի Հոնիական ծովի ափից 4 կմ, Հին Օլիմպիայից 19 կմ դեպի արևմուտք, Աթենքից 315 կմ դեպի արևմուտք հեռավորության վրա։ Քաղաքի նավահանգիստը Կատակոլոնն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ քաղաքում հաշվվում է 24359 բնակիչ, մինչդեռ քաղաքային ընդհանուր բնակչությունը կազմում էր 47955 մարդ։ Կատակոլոն նավահանգստի առկայությունը Պիրգոսը դարձրել է տարածաշրջանի զարգացած առևտրային կենտրոն։
Արագ փաստեր Պիրգոս, Երկիր ...
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Pyrgos Municipality? և Commune of Pyrgos, Ilia? |
ԲԾՄ | 3 մետր |
Բնակչություն | ▲25 151 մարդ (2021) |
Տարածք | 170,9 կմ² |
Սահմանակցում է | Ամալյաս |
Հեռախոսային կոդ | 26210 |
Փոստային ինդեքսներ | 271 |
cityofpyrgos.gr | |
Փակել