Պոմպեո Բատոնի
From Wikipedia, the free encyclopedia
Պոմպեո Գիրոլամո Բատոնի(հունվարի 25, 1708(1708-01-25)[1][2][3][…], Լուկա, Տոսկանա, Իտալիա - փետրվարի 4, 1787(1787-02-04)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ, որը հայտնի է իր դիմանկարներով և դիցաբանական առեղծվածային նկարներով։ Օտարերկրյա զբոսաշրջիկների անընդհատ հոսքը դեպի Իտալիա ստիպեց նրան մասնագիտանալ դիմանկարչության մեջ։ Մեծամասնություն էին կազմում բրիտանացի ազնվականները, ովքեր պատկերվում էին իտալական բնապատկերի վրա։ Բատոնիի այսպիսի "Grand Tour" դիմանկարները գտնվում էին բրիտանական մասնավոր հավաքածուներում։ Որոշ ժամանակ անց, Ջոշուա Ռեյնոլդսը շարունակելով նրա ոճը, դարձավ անգլիացի հայտնի դիմանկարիչ։ Չնայած Բատոնին համարվում էի իր ժամանակների իտալացի լավագույն նկարիչը, ժամանակակից քրոնիկները նրան մրցակից էին համարում Անտոն Ռաֆայել Մինգսին։
Պոմպեո Բատոնի իտալ.՝ Pompeo Girolamo Battoni | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1708(1708-01-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լուկա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | փետրվարի 4, 1787(1787-02-04)[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա[4] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | կլասիցիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Truth and Mercy?, Peace and Justice? և Charles Joseph Crowle? |
Ուսուցիչ | Սեբաստիանո Կոնկա |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Pompeo Batoni Վիքիպահեստում |
Բատոնին նկարել է նաև լեհական, պորտուգալական և պրուսական մի շարք թագավորների և թագուհիների, Սուրբ Հռոմի կայսրերից Ջոզեֆ II-ին և Լեոպոլդ II-ին (ինչի շնորհիվ նա ձեռք է բերել իր ազնվական տիտղոսը), ինչպես նաև Հռոմի պապեր Բենեդիկտոս XIV-ին, Կլեմենտ XIII-ին, Պիուս VI-ին,Կառլ Թեոդորին և այլոց։ Նա ստացել է նաև մի շարք եկեղեցիների խորանների նկարազարդման պատվերներ։
Բատոնին ոգեշնչվել է ֆրանսիական ռոկոկոյի և Բոլոնյական կլասիցիզմի դասական հին էլեմենտներից, ինչպես նաև Նիկոլա Պուսենի , Կլոդ Լորենի և հատկապես Ռաֆայելի ստեղծագործություններից։ Այդպիսով Բատոնին համարվում է Նեոդասականության նախորդողը։