Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն
From Wikipedia, the free encyclopedia
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն (պորտ.՝ Campeonato português de futebol), Պորտուգալիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների միջև կայացող առաջնություն, որն սկսվել է 1934 թվականից, երբ մրցաշարին մասնակցեց 8 ակումբ։ 2011-12 մրցաշրջանում առաջնությանը մասնակցեց 16 թիմ։ 79 անգամ տեղի ունեցած խաղարկություններում ընդամենը 5 թիմ է դարձել Պորտուգալիայի չեմպիոն․ «Պորտուն», «Բենֆիկան», «Սպորտինգը», «Բելենենսիշը» և «Բոավշիտան»՝ ընդ որում վերջին երկուսի ակտիվում կա ընդամենը մեկական տիտղոս։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուպերլիգա | |
---|---|
Երկիր | Պորտուգալիա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ |
Հիմնվել է | 1934 |
Ակումբների քանակ | 18 |
Դուրս են մնում | Սեգունդա Լիգա |
Միջազգային առաջնություններ | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Ներկայիս չեմպիոն | «Բենֆիկա» (34) |
Ամենատիտղոսավոր թիմ | «Բենֆիկա» (34) |
Պաշտոնական կայք | http://www.lpfp.pt |
2019-2020 |
2008-2009 մրցաշրջանից մինչև 2013-2014 մրցաշրջանը Պորտուգալիայի բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնը առաջնության գլխավոր հովանավորի անունով անվանվում էր «Լիգա Զոն Սագրիշ» (պորտ.՝ Liga ZON Sagres)։ 2014-2015 մրցաշրջանից սկսած առաջնությունն անվանվում է Պրիմեյրա Լիգա։ Բացի այդ, սկսած 2014-2015 մրցաշրջանից առաջնությանը մասնակցում են 18 ակումբ։ 2015-16 մրցաշրջանում լիգայի հովանավորչական անունը Liga NOS է։
Մրցաշրջանի արդյունքում 17-րդ և 18-րդ տեղերն զբաղեցրած թիմերը դուրս են մնում 2-րդ դիվիզիոն․ նրանց տեղն զբաղեցնում են 2-րդ դիվիզիոնի 2 լավագույն թիմերը։ 16-րդ տեղն զբաղեցրած թիմը մասնակցում է փլեյ-օֆֆ խաղերին։ Չեմպիոնը, արծաթե և բրոնզե մեդալակիրները իրավունք են ստանում մասնակցել Չեմպիոնների Լիգային (չեմպիոնը և 2-րդ տեղի թիմը միանգամից, բրոնզե մեդալակիրը՝ փլեյ-օֆֆ փուլից), 4-6-րդ տեղերն զբաղեցրած թիմերը, ինչպես նաև Պորտուգալիայի գավաթի մրցանակակիրը պետք է խաղան ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում։