Պուերտո Կաբելիո
From Wikipedia, the free encyclopedia
Պուերտո Կաբելիո (իսպ.՝ Puerto Cabello. Իսպաներեն արտասանություն՝ [ˈpweɾto kaˈβeʝo] ( լսել)), քաղաք Վենեսուելայի Կարաբոբո նահանգում՝ Կարիբյան ծովի Տրիստե ծոցի (Golfo Triste) ափին, նահանգի վարչական կենտրոնից՝ Վալենսիա քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հյուսիս։ Ունի օդանավակայան, երկաթուղային կայարան, արդիական ծովային նավահանգիստ, որն ամենամեծն է Վենեսուելայում և չափազանց կարևոր նշանակություն ունի այդ երկրի արդյունաբերության համար, քանի որ նրա միջոցով է ներկրվում անհրաժեշտ հումքի զգալի մասը։ Միաժամանակ արտահանվում են բամբակ, կակաո, սուրճ, կոպրա։ Քաղաքը ձկնարդյունաբերության կենտրոն է։ Գործում են նաև մսի վերամշակման խոշոր ձեռնարկություններ։ Բնակավայրում իր գործունեությունն է ծավալել UCOCAR shipyards ընկերությունը, որը պետության պատվերով և նրա հետ կնքված պայմանագրերի հիման վրա պարեկային նավեր է կառուցում առափնյա պահպանության համար[2][3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Պուերտո Կաբելիո | ||
Երկիր | Վենեսուելա | |
Մակերես | 729 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | 209 080 մարդ (2011)[1] | |
Հեռախոսային կոդ | 0242 | |
Փոստային դասիչ | 2050 | |
Պաշտոնական կայք | puertocabello-carabobo.gob.ve | |
| ||
2020 թվականի տվյալներով Պուերտո Կաբելիոյի բնակչության թվաքանակը եղել է 180.280, իսկ նրա մետրոպոլիսային տարածքում՝ Պուերտո Կաբելիո Մորոն ագլոմերացիայում ապրողների թիվը հասել է գրեթե 260 հազարի[4]։