Պուպիենուս
From Wikipedia, the free encyclopedia
Մարկուս Կլոդիուս Պուպիենուս Մաքսիմուս (լատին․՝ Marcus Clodius Pupienus Maximus, ոչ վաղ քան 164 և ոչ ուշ քան 174, Հռոմ, Հռոմեական կայսրություն - հուլիսի 29, 238, Հռոմ, Հռոմեական կայսրություն), հռոմեական պատմագրության մեջ ավելի հայտնի որպես Պուպիենուս, հռոմեական կայսր էր, ով կառավարել է 238 թ.:
Պուպիենուս | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | հին հռոմեական կրոն |
Ծննդյան օր | ոչ վաղ քան 164 և ոչ ուշ քան 174 |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 29, 238 |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Հայր | Marcus Pupienus Maximus? |
Մայր | Clodia Pulchra? և Pescennia Marcellina? |
Ամուսին | Sextia Cethegilla? |
Զավակներ | Tiberius Clodius Pupienus Pulcher Maximus? և Marcus Pupienus Africanus? |
Ըստ երևույթին, Պուպիենը ազնվական ծագում ուներ։ Նա հաջողակ քաղաքական կարիերա է արել՝ ղեկավարել է մի շարք գավառներ, եղել է Կոնսուլ, նաև՝ Հռոմի պրեֆեկտ։ 238 թվականին, երբ սենատը միացավ Գորդիանոս I-ի և Գորդիանոս II-ի ապստամբությանը Աֆրիկայում Մաքսիմինոս Թրակիացու դեմ, Պուպիենուսը միացավ քսան հոգուց բաղկացած կոմիտեին, որը նշանակված էր Իտալիայի պաշտպանության համար։ Գորդյանների մահից հետո սենատորները կայսրեր ընտրեցին Պուպիենուսին և Բալբինուսին։ Քաղաքաբնակների և զինվորների ճնշման տակ նրանք ստիպված եղան երիտասարդ Գորդիանին՝ Գորդիանսո I-ի թոռանը հռչակել Կեսար, շատ մարդիկ մահացան, իսկ մայրաքաղաքի մի մասը այրվեց։ Արշավի ընթացքում Պուպիենուսը, ստանալով լուր, որ Մաքսիմինոսը սպանվել է իր իսկ զորքերի կողմից, հաղթական վերադարձավ Հռոմ։ Կարճ ժամանակ անց, երբ երկու կայսրերն էլ պատրաստ էին հեռանալ քաղաքից՝ Պուպիենը պարսիկների դեմ, իսկ Բալբինուսը՝ գոթերի դեմ, պրետորացիները, որոնք դժգոհ էին սենատորների նշանակումից և պաշտպանում էին զինվոր կայսր Մաքսիմինուսի հիշատակը վրեժ լուծելու հնարավորությունը բաց չթողեցին։ Երբ մարդկանց մեծամասնությունը Կապիտոլինյան խաղերին էր, նրանք ներխուժեցին պալատ, բռնեցին Բալբինուսին և Պուպիենուսին և, քարշ տալով փողոցներով, մահապատժի ենթարկեցին։