Պրիշտինայի միջազգային օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Ադեմ Յաշերիի անվան Պրիշտինայի միջազգային օդանավակայան (ալբ․՝ Aeroporti Ndërkombëtar i Prishtinës "Adem Jashari"; (IATA: PRN, ICAO: BKPR)[a], Պրիշտինայից (Կոսովո) 15 կմ (9.3 մղոն) հարավ-արևմուտքում գտնվող միջազգային օդանավակայան։ Օդանավակայանը թռիչքներ ունի մի շարք եվրոպական ուղղություններով։
Արագ փաստեր IATA: none – ԻԿԱՕ: none, Ամփոփում ...
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | {{{տեսակ}}} | ||
Փակել
Օդանավակայանն ամեն տարի ավելի քան 2 միլիոն ուղևոր է փոխադրում[1] և միակ մուտքային պորտն է Կոսովո եկող օդային ուղևորների համար[2]։ Այն անվանվել է Կոսովոյի ազատագրման բանակի հիմնադիր Ադեմ Յաշերիի պատվին, որը 1990-ականների ընթացքում պայքարում էր Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կազմից Կոսովոյի դուրս գալու համար։ Պրիշտինա միջազգային օդանավակայանը Սլովենիայի Adria Airways-ի համար ծառայում է որպես երկրորդային հանգույց[3]։