Պրիտիլատա Վադդեդար
From Wikipedia, the free encyclopedia
Պրիտիլատա Վադդեդար (մայիսի 5, 1911(1911-05-05) կամ 1911[1], Չիտագոնգ, Eastern Bengal and Assam, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 23, 1932(1932-09-23) կամ 1932[1], Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն)[2], բենգալացի հեղափոխական ազգայնական Հնդկական ենթամայրցամաքից, որն ազդեցիկ դեմք էր Հնդկական ազգային-ազատագրական շարժման մեջ[3][4]։ Ուսումը ավարտելով Չիտագոնգում և Դաքքայում, նա հաճախում է Կալկաթայի Բեթունի քոլեջ։ Պրիտիլատան գերազանցությամբ ավարտել է փիլիսոփայության բաժինը։
Պրիտիլատա Վադդեդար բենգալերեն՝ প্রীতিলতা ওয়াদ্দেদার | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1911(1911-05-05) կամ 1911[1] |
Ծննդավայր | Չիտագոնգ, Eastern Bengal and Assam, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1932(1932-09-23) կամ 1932[1] |
Մահվան վայր | Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան |
Կրթություն | Բեթունի քոլեջ, Կալկաթայի համալսարան, Dr. Khastagir Government Girls' School? և Eden Girls' College? |
Մասնագիտություն | ուսուցչուհի և հեղափոխական |
Pritilata Waddedar Վիքիպահեստում |
Կարճ ժամանակ դասավանդելով որպես դպրոցի ուսուցիչ, Պրիտիլատան միացել է այն հեղափոխական խմբին, որը ղեկավարում էր Սուրյա Սենը։ Նա 1932 թվականին առաջնորդել է տասնհինգ հեղափոխականների խումբը[5], որը հարձակվել է Փահարտալիի եվրոպական ակումբի վրա[6][7], որն ուներ ցուցանակ, որի վրա գրված էր. «Չի թույլատրվում շներին և հնդիկներին»[8]։ Հեղափոխականները ջարդել էին ակումբը և ավելի ուշ բռնվել էին բրիտանական ոստիկանության կողմից։ Ձերբակալությունից խուսափելու համար Պրիտիլատան ցիանիդ է ընդունել և մահացել[9]։