Ջեյմս Քոնոլի
իռլանդացի հեղափոխական և սոցիալիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Քոնոլի (անգլ.՝ James Connolly, իռլանդերեն՝ Séamas Ó Conghaile, հունիսի 5, 1868(1868-06-05)[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 12, 1916(1916-05-12)[1][2], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իռլանդացի սոցիալիստ, հեղափոխական և քաղաքական գործիչ[6]։
Ջեյմս Քոնոլի իռլանդերեն՝ Séamas Ó Conghaile և անգլ.՝ James Connolly | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1868(1868-06-05)[1][2][3] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | մայիսի 12, 1916(1916-05-12)[1][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | Arbour Hill Cemetery[5] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | էսպերանտիստ, քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Ամուսին | Լիլի Կոննոլի |
Կուսակցություն | Irish Socialist Republican Party? |
Երեխաներ | Ռոդդի Քոննոլի և Նորա Քոննոլի Օ'Բրայան |
Ստորագրություն | |
James Connolly Վիքիպահեստում |
1896 թվականին Դուբլինում հիմնել է Իռլանդական սոցիալիստական հանրապետական կուսակցությունը, որի նպատակն էր սոցիալիզմի դիրքերից ազգային անկախության համար շարժման միավորումը։ 1913 թվականին ղեկավարել է Դուբլինի գործադուլը։ Եղել է Իռլանդիայում անգլիական տիրապետության դեմ 1916 թվականի իռլանդական ապստամբության ղեկավարներից։ Ապստամբության ճնշումից հետո ծանր վիրավոր Քոնոլիին գնդակահարել են բրիտանական իշխանությունները։