Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս IV (մարտի 17, 1473, Հելլերոդի աբբայություն - սեպտեմբերի 9, 1513, Նորթամբերլենդ, Անգլիա), Շոտլանդիայի թագավոր 1488 թվականի հունիսի 11-ից մինչ իր մահը։ Գահ է բարձրացել իր հոր՝ թագավոր Ջեյմս III-ի (1451/52–1488 թթ․, իշխել է 1460–1488 թթ․) մահից հետո, որը զոհվել է Սոչիեբուրնի ճակատամարտում։ Նրան ընդհանրապես համարում են Շոտլանդիայի Ստյուարտներից ամենահաջողակ միապետը, բայց նրա գահակալությունն ավարտվել է Ֆլոդենի ճակատամարտում աղետալի պարտությամբ։ Նա Մեծ Բրիտանիա կղզու վերջին միապետն էր, որը զոհվել է ճակատամարտում։
Ջեյմս IV | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 17, 1473 |
Ծննդավայր | Հելլերոդի աբբայություն |
Մահացել է՝ | սեպտեմբերի 9, 1513 (40 տարեկան) |
Վախճանի վայր | Նորթամբերլենդ, Անգլիա |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ, միապետ և ազնվական | |
Հայր | Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)[1] |
Մայր | Մարգարեթ Դանիացի (Շոտլանդիայի թագուհի)[1] |
Երեխաներ | James, Duke of Rothesay?[2], Arthur Stewart, Duke of Rothesay?, Ջեյմս V (Շոտլանդիայի թագավոր)[1], Alexander Stewart, Duke of Ross?, Janet Stewart?, Margaret Stewart?, Alexander Stewart?[2], James Stewart, 1st Earl of Moray?[2], Catherine Stewart?[2], unnamed daughter Stewart?[2] և unnamed son Stewart?[2] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
1503 թվականին Ջեյմս IV-ի ամուսնությունը Մարգարիտ Թյուդորի հետ միացրել է Շոտլանդիայի ու Անգլիայի արքայական ընտանիքները։ Այն հանգեցրել է 1603 թվականի գահերի միությանը, երբ Էլիզաբեթ I-ը մահացել է առանց ժառանգների ու Ջեյմս IV-ի ծոռ Ջեյմս VI-ն անգլիական գահ է բարձրացել որպես Ջեյմս I։