Ջենիֆեր Էնն Դուդնա (անգլ.՝ Jennifer Anne Doudna, փետրվարի 19, 1964(1964-02-19)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի կենսաքիմիկոս և գենետիկ, գենոմիկայի հետազոտող, «CRISPR-Cas9» գենոմի փոփոխման տեխնոլոգիայի ստեղծողներից մեկը։ Աշխատությունները հիմնականում նվիրված են կառուցվածքային կենսաբանության և կենսաքիմիայի ոլորտներում։ Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (2020, Էմանուել Շարպանտիեի հետ համատեղ)՝ գենոմի փոփոխման մեթոդի մշակման համար[57]։
Արագ փաստեր Ջենիֆեր Դուդնաանգլ.՝ Jennifer Anne Doudna, Ծնվել է ...
Ջենիֆեր Դուդնա անգլ.՝ Jennifer Anne Doudna |
---|
|
Ծնվել է | փետրվարի 19, 1964(1964-02-19)[1][2] (60 տարեկան) Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
---|
Բնակության վայր(եր) | Հիլո[3] |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան, համալսարանի դասախոս, քիմիկոս և բյուրեղագիր |
---|
Գործակից | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[4][5] |
---|
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[3][6], Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո, Howard Hughes Medical Institute?[3] և Եյլի համալսարան[3] |
---|
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա[3], մոլեկուլային կենսաբանություն[7], Տրանսկրիպցիա[7], Հեպատիտ C վիրուս[7], RNA interference?[7], Ռիբոսոմ[7] և Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա[7] |
---|
Պաշտոն(ներ) | board of directors member? |
---|
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ), Լոնդոնի թագավորական ընկերություն[9] և Պապական գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան (1989)[3], Pomona College? (1985)[3] և Hilo High School? |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[10] |
---|
Գիտական ղեկավար | Ջեկ Շոստակ |
---|
Եղել է գիտական ղեկավար | Akshay Tambe?[11] |
---|
Ազդվել է | Corwin Hansch?[3], Sharon Panasenko?[3], Ջեկ Շոստակ[3] և Thomas Cech?[3] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Jamie H. D. Cate?[56] |
---|
Jennifer Doudna Վիքիպահեստում |
Փակել
Հայտնի է դարձել որպես ՌՆԹ-ինտերֆերենցիայի հետազոտող և «CRISPR» գենոմի փոփոխման տեխնիկայի հայտնաբերիչ։ 2012 թվականին Դուդնան և Էմանուել Շարպանտիեն դարձել են առաջիններն, ովքեր առաջարկել են, որ «CRISPR/Cas9» մեխանիզմը կարող է օգտագործվել գեների ծրագրավորված խմբագրման համար[58], ինչը գնահատվում է որպես կենսաբանության պատմության մեջ ամենանշանակալի հայտնագործություններից մեկը[59][60]։
Փիլիսոփայության դոկտոր (1989), Բերքլիի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինտիտուտի հետազոտող (1997 թվականից)[61], ԱՄՆ գիտությունների (2002) և բժշկական (2010) ակադեմիաների անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանցի անդամ (2016)։