Ջեսիկա Մաուբոյ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեսիկա Հիլդա Մաուբոյ (անգլ.՝ Jessica Hilda Mauboy[1], (օգոստոսի 4, 1989(1989-08-04)[2][3], Դարվին, Ավստրալիա), ավստրալիական R&B և փոփ երգչուհի, երգահան և դերասանուհի։ 2006-ին Ջեսիկան «Australian Idol»(Ավստրալիական կուռք)-ում զբաղեցրել է 2-րդ տեղը։ Մաուբոյն կնքեց պայմանագիր համաշխարհային ճանաչում ունեցող Sony Music կազմակերպության ավստրալիական մասնաճյուղի հետ։ Ջեսիկան կներկայացնի Ավստրալիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ջեսիկա Մաուբոյ | |
---|---|
Մաուբոյը Սոնի Հիմնադրամի Wharf4Ward իրադարձությանը, Հոկտեմբեր 2012 | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jessica Mauboy |
Ի ծնե անուն | Ջեսիկա Հիլդա Մաուբոյ |
Ծնվել է | օգոստոսի 4, 1989 Դարվին, Ավստրալիա |
Երկիր | Ավստրալիա, Դարվին,Հյուսիսային տարածք |
Ժանրեր | Փոփ, R&B |
Մասնագիտություն | Երգչուհի-երգահան, դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր |
Գործունեություն | 2004-ներկա |
Լեյբլ | Sony Music Entertainment Australia?, Sony Music և Ministry of Sound? |
Կայք | jessicamauboy.com.au |
Jessica Mauboy Վիքիպահեստում |
2007-ին նա թողարկեց «The Journey»(Ճանապարհորդություն) ձայնասկավառակը։ Այս ձայնասկավառակը ARIA Charts-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և ստացավ վկայական «Ավտրալական ձայնագրման արդյունաբերական ասոցացիայի»(Australian Recording Industry Association) կողմից։ Ավելի ուշ նա դարձավ աղջիկների բոլոր փոփ խմբերի Երիտասարդ Դիվան(Young Divas)։ 2014 թվականի մայիսի 8-ին նա ներկայացրեց Ավստրալիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում, որպես հյուր։ Նա կատարեց «Ծովի դրոշ»(Sea of Flags) երգը երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ Կոպենհագենում[4] Երգը թողարկվել էր օնլայն տարբերակով, մինչև Ավստրալիայում և Եվրոպայում այդ երգի Ջեսիկայի կատարումը[4][4][5]։ Ջեսիկան կներկայացնի Ավստրալիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում։