Ջիմ Կորբեթ
անգլիացի որսորդ, բնապահպան, բնագետ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Ջեյմս «Ջիմ» Կորբեթ (անգլ.՝ Edward James «Jim» Corbett, հուլիսի 25, 1875(1875-07-25)[1], Նայնիտալ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 19, 1955(1955-04-19)[1], Նիերի, Բրիտանական Քենիա, Բրիտանական կայսրություն), անգլիացի իռլանդացի կենդանաբան, որսորդ, բնապահպան, բնագետ, գրող։
Ջիմ Կորբեթ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1875(1875-07-25)[1] |
Ծննդավայր | Նայնիտալ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 19, 1955(1955-04-19)[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Նիերի, Բրիտանական Քենիա, Բրիտանական կայսրություն |
Մասնագիտություն | գրող, որսորդ, բնագետ և ռազմական գործիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | վիպակ |
Կայք | respectance.com/JIM_CORBETT |
Jim Corbett Վիքիպահեստում |
Հայտնի է որպես մարդակեր կենդանիների որսորդ և Հնդկաստանի բնության մասին մի շարք պատմությունների հեղինակ։ Կորբեթըն ունեցել է Հնդկական-բրիտանական բանակի մայորի կոչում և Միացյալ գավառների կառավարությունը բազմիցս նրան հրավիրել է Գարհվալ և Կումաոն շրջաններում մարդակեր վագրերին ու ընձառյուծներին ոչնչացնելու համար։ Շրջանի բնակիչներին մարդակեր կենդանիներից փրկելու գործում ունեցած հաջողությունների համար նա վաստակել է բնակիչների հարգանքը, որոնցից շատերը նրան համարել են սուրբ սադհու[2]։ Ջիմ Կորբեթը եղել է մոլեռանդ լուսանկարիչ և կինոյի սիրահար։ Թոշակի անցնելուց հետո նա սկսել է գրքեր գրել Հնդկաստանի բնության, մարդակեր կենդանիներ որսալու և Բրիտանական Հնդկաստանի հասարակ բնակչության կյանքի մասին։ Կորբեթը նաև ակտիվորեն հանդես է եկել հնդկական վայրի բնության պահպանության օգտին։ 1957 թվականին նրա պատվին ազգային պարկ է անվանակոչվել։