Ջոն Գրեյ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Նիկոլաս Գրեյ (անգլ.՝ John Nicholas Gray, ապրիլի 17, 1948(1948-04-17)[1][2][3][…], Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի փիլիսոփա[9], ում առավելապես հետաքրքրում են վերլուծական փիլիսոփայության[10] և գաղափարների պատմության հիմնախնդիրները[11]։ Պարբերաբար հանդես է գալիս «Guardian»-ի, «Times Literary Supplement»-ի և «New Statesman»-ի էջերում (այս վերջին պարբերականում 2009 թվականից ի վեր վարում է գրքերի տեսության բաժինը)։ Հեղինակել է ավելի քան երեք տասնյակ գիրք։ Նրան լայն համբավ է բերել հատկապես «Straw Dogs» (2002) գիրքը[12][13][14][15][16]։
Արագ փաստեր Ջոն ԳրեյJohn Gray, Ծնվել է ...
Ծնվել է | ապրիլի 17, 1948(1948-04-17)[1][2][3][…] (76 տարեկան) Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
---|---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[5][3][6][…] |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և քաղաքագետ |
Հաստատություն(ներ) | Էսեքսի համալսարան, Հարվարդի համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1] |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Էքսետեր քոլեջ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[7] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8][5][1][…] |
Ազդվել է | Ջոն Ստյուարտ Միլ, Իսայա Բերլին Արթուր Շոպենհաուեր, Կարլ Պոլանի |
John Gray Վիքիպահեստում |
Փակել