Ջովաննի Ջոլիտտի
From Wikipedia, the free encyclopedia
Ջովաննի Ջոլիտտի (իտալ.՝ Giovanni Giolitti, հոկտեմբերի 27, 1842(1842-10-27)[2][3][4][…], Մոնդովի, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[5] - հուլիսի 17, 1928(1928-07-17)[5][2][6][…], Կավուր, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[5]), Իտալիայի քաղաքական և պետական գործիչ, Իտալիայի լիբերալ կուսակցության ղեկավար։ Կրթությամբ իրավաբան։
Ջովաննի Ջոլիտտի Giovanni Giolitti | |
Կուսակցություն՝ | Ձախ և Իտալիայի լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թուրինի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 27, 1842(1842-10-27)[2][3][4][…] |
Ծննդավայր | Մոնդովի, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[5] |
Վախճանի օր | հուլիսի 17, 1928(1928-07-17)[5][2][6][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Կավուր, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giovanni Giolitti |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1892-1893,1903-1905, 1906-1909, 1911-1914 և 1920-1921 թվականներին եղել է Իտալիայի պրեմիեր մինիստր։ Չափավոր զիջումներով (պետ․ ապահովագրություն, բանվորների գործադուլային իրավունքի ճանաչում և այլն), ձգտել է ընդլայնել բուրժ․ վարչակարգի սոցիալական հենարանը։ Սանձազերծել է 1911-1912 թվականների պատերազմը Թուրքիայի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ, զգուշանալով Իտալիայի համար պատերազմի անհաջող ելքից, դեմ էր պատերազմին մասնակցելուն։ Ջոլլիտին պաշտպանել է Մուսոլինիի ֆաշիստ․ կառավարությունը, բայց 1924 թվականից ընդդիմադիր դիրք է գրավել։