Ջորդան Պիտերսոն
կանադացի հոգեբան / From Wikipedia, the free encyclopedia
Ջորդան Բերտ Պիտերսոն (անգլ.՝ Jordan Bernt Peterson, հունիսի 12, 1962(1962-06-12)[1], Էդմոնտոն, Կանադա[2]), կանադացի կլինիկական հոգեբան, մշակութային քննադատ, Տորոնտոյի համալսարանում հոգեբանության պրոֆեսոր։ Ուսումնասիրությունների հիմնական ոլորտներն են՝ աննորմալ սոցիալական և անձի հոգեբանությունը[7]՝ հատկապես կրոնի հոգեբանությանը, գաղափարախսական հավատքներին[8] և անհատականության, արտադրողականության բարելավմանը[9]։
Պիտերսոնը մեծացել է Կանադայի Ալբերտա նահանգի Ֆեյրվյու քաղաքում։ 1982 թվականին ավարտել է Ալբերտայի համալսարանի քաղաքագիտության բաժինը, 1984 թվականին՝ նույն համալսարանի հոգեբանության բաժինը։ 1991 թվականին դարձել է ՄաքԳիլի համալսարանի կլինիկական հոգեբանության Ph.D.: Երկու տարի անց տեղափոխվել է Մասսաչուսեթս, որտեղ Հարվարդի համալսարան աշխատել է որպես ասիստենտ և դոցենտ։ 1998 թվականին տեղափոխվել է Տորոնտոյի համալսարան որպես պրոֆեսոր։ 1999 թվականին հրատարակել է «Maps of Meaning: The Architecture of Belief» աշխատությունը, որտեղ ուսումնասիրում է մի քանի գիտական ոլորտներ՝ հավատքների և առասպելների համակարգերի կառուցվածքը, հույզերի կարագավորման վրա իրենց դերը, իմաստի ստեղծումը և ցեղասպանության դրդապատճառները նկարագրելու համար[10][11][12]։ 2018 թվականի հունվարին հրատարակել է «12 Rules for Life: An Antidote to Chaos» գիրքը[13][14][15]։
2016 թվականին Պիտերսոնը թողարկել է մի շարք տեսանյութեր իր ՅուԹյուբ ալիքում, որտեղ նա քննադատում է Կանադայի կառավարության Bill C-16-ը։ Հետագայում նա զգալիորեն լուսաբանվել է ԶԼՄ-ների կողմից[13][14][15]։