Ջունկո Տաբեյ
From Wikipedia, the free encyclopedia
Ջունկո Տաբեյ (ճապ.՝ 田部井 淳子 Տաբեյ Ջունկո), աղջկական ազգանունը՝ Իշիբաշի, ճապոնացի լեռնագնաց, գրող և ուսուցիչ։ Ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 22-ին[3][4], մահացել՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին։ Տաբեյը առաջին կինն է, ով մագլցել է Էվերեստը, հաղթահարել աշխարհի Յոթ Բարձրունքները, և բարձրացել յուրաքանչյուր մայրցամաքի ամենաբարձր կետը[5][6][7]։
Ջունկո Տաբեյ 田部井 淳子 | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1939(1939-09-22)[1] |
Ծննդավայր | Միհարու, Ճապոնական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 20, 2016(2016-10-20)[2][1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Կավագոե, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Շովայի Կանանց Համալսարան, Քյուշուի համալսարան |
Մասնագիտություն | լեռնագնաց, գրող, ուսուցիչ |
Գործունեություն | հայտնի է որպես առաջին կինը, ով մագլցել է Էվերեստը (1975) և հաղթահարել աշխարհի Յոթ Բարձրունքները (1992) |
Ամուսին | Մասանոբու Տաբեյ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 2 |
Կայք | junko-tabei.jp |
Junko Tabei Վիքիպահեստում |
Տաբեյը յոթ գիրք է հեղինակել, շրջակա միջավայրի պաշտպանության շրջանակներում ծրագրեր է ձեռնարկել՝ լեռնագնացների Էվերեստի վրա թողած աղբը հավաքելու նպատակով, ու Ֆուջի լեռան ամենամյա արշավանքներ է առաջնորդել՝ 2011 թվականի երկրաշարժից տուժած երեխաների ու երիտասարդների համար։
(6897) Տաբեյ աստերոիդը իր անունը ստացել է Ջունկո Տաբեյի պատվին։ 2019 թվականին Պլուտոնի վրա գտնվող լեռնաշղթա նույնպես Ջունկո Տաբեյի պատվին անվանվել է անգլ.՝ «Tabei Montes»։