Ջո Կոկեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջո Կոկեր, (մայիսի 20, 1944(1944-05-20)[1][2][3][…], Շեֆիլդ, Անգլիա[4] - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)[5][1][2][…], Crawford, Դելտա շրջան, Կոլորադո, ԱՄՆ[5]), (անգլ.՝ Joe Cocker, ամբողջական անունը՝ Ջոն Ռոբերտ Կոկեր, անգլ.՝ John Robert Cocker, մայիսի 20, 1944(1944-05-20)[1][2][3][…], Շեֆիլդ, Անգլիա[4] - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)[5][1][2][…], Crawford, Դելտա շրջան, Կոլորադո, ԱՄՆ[5]), բրիտանացի երգիչ, որը հայտնի է բլյուզային ձայնով և դինամիկ բեմական ներկայացումներով, որոնք աչքի էին ընկնում մարմնի սպաստիկ շարժումներով։ Նրա ամենահայտնի սինգլների մեծ մասը քավերների են վերածվել այլ արտիստների կողմից, չնայած Ջո Կոկերն ինքն էլ հորինել է երգեր՝ իր իսկ ալբոմների համար, հաճախ իր գործընկերոջ՝ երգահան Քրիս Սթեյնթոնի հետ համատեղ[7]։
Ջո Կոկեր անգլ.՝ Joe Cocker | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1944(1944-05-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Շեֆիլդ, Անգլիա[4] |
Մահացել է | դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)[5][1][2][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Crawford, Դելտա շրջան, Կոլորադո, ԱՄՆ[5] |
Գերեզման | Garden of Memories Cemetery[6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, երգերի հեղինակ, դաշնակահար և ստուդիական երաժիշտ |
Ամուսին | Pam Baker? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | cocker.com |
Joe Cocker Վիքիպահեստում |
Նրա առաջին ալբոմը՝ «With a Little Help from My Friends»-ը, որը ներառում էր The Beatles-ի համանուն երգի ձայնագրությունը, Ջո Կոկերին արժանացրել է ակնթարթային փառքի։ 1968 թվականին երգը Մեծ Բրիտանիայում առաջին տեղն Է զբաղեցրել, դարձել է Կոկերի բազմաթիվ համերգների հիմնական տարրերից մեկը և հաջորդ սերունդներին հայտնի է եղել՝ որպես «The Wonder Years» հեռուստասերիալի երգ։ Նրա հաջողությունը շարունակվել է նաև իր երկրորդ ալբոմի հետ, որը ներառում էր The Beatles-ի երկրորդ քավերը՝ «She Came In Through the Bathroom Window»-ը։ 1970 թվականին ԱՄՆ-ում կատարած շրջագայությունը, որը կազմակերպվել էր Լեոն Ռասելի խմբի կողմից, հանգեցրել է Mad Dogs & Englishmen կենդանի կրկնակի ալբոմի ստեղծմանը։ 1974 թվականին «You Are So Beautiful» երգը ԱՄՆ-ում համարվել է 5-րդը և դարձել Կոկերի «ֆիրմային» երգը։ Կոկերի ամենավաճառվող երգը ԱՄՆ-ում «Up Where We Belong» երգն է՝ Ջենիֆեր Ուորնսի հետ դուետը, որը 1983 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի։ Իր 43-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում Ջո Կոկերը թողարկել է ընդհանուր առմամբ 22 ստուդիական ալբոմ։
1993 թվականին Կոկերը ներկայացվել է Brit Awards մրցանակի համար՝ որպես բրիտանացի լավագույն դերասան։ 2007 թվականին նա իր հայրենի քաղաքում արժանացել է «Շեֆիլդի լեգենդները» բրոնզե ցուցանակի, իսկ հաջորդ տարի ստացել է Պատվո շքանշան՝ երաժշտությանը մատուցած ծառայությունների համար[8][9]։ Կոկերը 97-րդ տեղն Է զբաղեցրել Rolling Stone-ի 100 մեծագույն երգիչների ցուցակում[10]։