ՌՆԹ աշխարհի վարկած
From Wikipedia, the free encyclopedia
ՌՆԹ աշխարհ (անգլ.՝ RNA world), Երկրի վրա կյանքի ծագման հիպոթետիկ փուլ, երբ ինչպես գենետիկ տեղեկատվության պահպանումը, այնպես էլ քիմիական ռեակցիաների կատալիզը իրականացվում էին Ռիբոնուկլեինաթթուների մոլեկուլների անսամբլի կողմից։ Այնուհետև իրենց միացման արդյունքում առաջացավ ժամանակակից ԴՆԹ-ՌՆԹ-սպիտակուցային կյանքը, որը արտաքին միջավայրից մեկուսացված էր մեմբրանով։ ՌՆԹ աշխարհի մասին գաղափարը առաջին անգամ տվել է Կարլ Վյոզեն 1968 թվականին, հետագայում մշակվել է Լեսլի Օրգելի կողմից և վերջապես 1986 թվականին ձևակերպվել է Ուոլտեր Հիլբերտի կողմից։
21-րդ դարում վարկածը ավելի ու ավելի ապացույցներ է գտնում։