Ռազմական աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական աշխարհագրություն, հասարակական աշխարհագրության ենթահամակարգի բաղադրիչներից։ Հետազոտության առարկան հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմերն են, որոնք կարող են լինել տարբեր մեծության ու ռազմական նշանակության, դրանց ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ֆիզիկա-աշխարհագրական, ժողովրդագրական պայմանները, անհրաժեշտ պառույցներն ու սարքավորումները, նրանց տեղաբաշխումը և դրանց ազդեցությունը պատերազմական գործողությունների նախապատրաստան և վարման վրա[1]։
Ռազմական աշխարհագրությունն ավելի հաճախ դիտարկվում է որպես ռազմական գիտությունների համակարգի բաղադրիչ։ Որոտը սերտորեն կապված է ռազմական գործի, աշխարհագրության, ռազմական քարտեզագրության, տեղագրության, գեոդեզիայի և գեոինֆորմացիոն համակարգերի հետ։