Ռաֆ (իտալացի երգիչ)
From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆ (իտալ.՝ Raf, ամբողջական անունը՝ Ռաֆայելե Ռիֆոլի իտալ.՝ Raffaele Riefoli, սեպտեմբերի 29, 1959(1959-09-29)[1], Մարգերիտա դի Սավոիա, Բարլետա-Անդրիա-Տրանի, Ապուլիա, Իտալիա[2]), իտալացի երգիչ, երգերի հեղինակ[3]։ 1987 թվականին Ումբերտո Տոցցիի զուգընկերությամբ Gente di mare երգի կատարումով ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում և գրավել 3-րդ տեղը[4]։ Երկու անգամ հաղթող է ճանաչվել Festivalbar երգի իտալական մրցույթում (1989 և 1993 թթ.): Ամենամեծ հաջողությունը Ռաֆին բերել է Ջանկառլո Բիգացցիի և Սթիվ Պիկոլոյի հեղինակակցությամբ գրած Self Control երգը, որի հեղինակային և ամերիկացի երգչուհի Լորա Բրենիգանի կատարումների ձայնագրությունները առաջնային տեղեր են գրավել աշխարհի շատ երկրների հիթ շքերթներում, վաճառվել միլիոնավոր օրինակներով (կարծիք կա, որ այդ երգի ձայնագրությունը իտալական երաժշտական բիզնեսի պատմության մեջ ամենաբարձր արդյունքը գրանցած ստեղծագործությունն է)[5]։
Ռաֆ | |
---|---|
Ի ծնե անուն | իտալ.՝ Raffaele Riefoli |
Նաև հայտնի է որպես | Raf և Raff |
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1959(1959-09-29)[1] (64 տարեկան) Մարգերիտա դի Սավոիա, Բարլետա-Անդրիա-Տրանի, Ապուլիա, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | իտալո դիսկո |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Carrère? |
Կայք | raf.it |
Raf (Italian singer) Վիքիպահեստում |