Ռեջո դի Կալաբրիա
From Wikipedia, the free encyclopedia
Ռեջո դի Կալաբրիա (իտալ.՝ Reggio di Calabria), քաղաք Իտալիայում՝ Կալաբրիա մարզի Ռեջիո Կալաբրիա գավառում, երկրի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 500, Կատանձարո քաղաքից՝ 120 կիլոմետր հեռավորության վրա[1]։ Փռված է Մեսսինայի նեղուցի արևելյան ափին՝ Միջերկրական ծովի մեջտեղում, շուրջ 32 կիլոմետր ձգվածությամբ։ Տեղանքն աչքի է ընկնում սեյսմիկ ակտիվությամբ. քաղաքը անցյալում մեծապես վնասվել է երկրաշարժերից, ցունամիներից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Կոմունա, Երկիր ...
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Ռեջո դի Կալաբրիա | |||||
Reggio di Calabria | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | ԿալաբրիաԿալաբրիա | ||||
Գավառ | Ռեջիո Կալաբրիա | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 8-րդ դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 720 | ||||
Մակերես | 236 կմ² | ||||
ԲԾՄ | 31 մետր | ||||
Խոսվող լեզուներ | Իտալերեն | ||||
Բնակչություն | 186807 մարդ (2009) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0965 | ||||
Փոստային ինդեքս | 89100 | ||||
Փոստային դասիչ | 89121–89135 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RC | ||||
Պաշտոնական կայք | reggiocal.it | ||||
| |||||
Փակել
Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 183.974[2]. այդ ցուցանիշով Իտալիայում զբաղեցնում է 21-րդ, ամբողջ Եվրոպայում՝ 100-րդ տեղը։ Զբաղեցնում է 236 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 89100։