Ռիկի Նելսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռիկի Նելսոն (անգլ.՝ Ricky Nelson; ամբողջական անուն՝ Էրիկ Հիլիարդ Նելսոն անգլ.՝ Eric Hilliard Nelson; մայիսի 8, 1940(1940-05-08)[1][2][3][…], Թինեք, Նյու Ջերսի - դեկտեմբերի 31, 1985(1985-12-31)[1][2][3][…], Դալաս, Տեխաս), ամերիկացի դերասան, երգիչ և երաժիշտ։ Մեծ հայտնիություն է ստացել որպես ռոքնռոլի ժանրի երգիչ։ Եղել է 1950-ական թվականների պատանիների կուռքը։
Ռիկի Նելսոն | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Eric Hilliard Nelson |
Նաև հայտնի է որպես | Rick Nelson և Ricky Nelson |
Ծնվել է | մայիսի 8, 1940(1940-05-08)[1][2][3][…] Թինեք, Նյու Ջերսի |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1985(1985-12-31)[1][2][3][…] (45 տարեկան) Դալաս, Տեխաս |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Ժանրեր | ռոք, ռոքաբիլի, փոփ և Քանթրի |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, երաժիշտ, երգերի հեղինակ, կիթառահար, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Imperial?, Չարլին ձայնագրում է, Դեկա Ռեկորդս, Epic Records, MCA Records և Verve Records |
Կրթություն | Հոլիվուդի ավագ դպրոց |
Ամուսին | Kristin Nelson? |
Պարգևներ | |
Կայք | rickynelson.com |
Ստորագրություն | |
Ricky Nelson Վիքիպահեստում |
Համաձայն Allmusic-ի Նելսոնը երգարվեստում եղել է ավելի նուրբ և երգեցիկ, քան Էլվիս Փրեսլին, Ջին Վինսենթը և Կառլ Պերկինսը[4], և չի ունեցել վոկալային առանձնահատուկ տաղանդ, բայց «հինգ տարվա ընթացքում հատուկ հետևողականություն է ցուցաբերել լսողության համար հաճելի փոփ-ռոքաբիլիի ու ռոքնռոլի ստեղծման գործում»։
Նելսոնը եղել է առաջին կատարողը, որը գլխավորել է Billboard Hot 100 հիթշքերթը[5]։ 1987 թվականի հունվարին՝ ավիավթարից երկու տարի անց, ներգրավվել է «Ռոքնռոլի փառքի սրահում»[4]։ 1994 թվականին նրան է նվիրվել ԱՄՆ Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսի ծառուղու «Ոսկե արմավենու աստղը»[6]։