Ռիո Կոլորադո
From Wikipedia, the free encyclopedia
Ռիո Կոլորադո (իսպ.՝ Río Colorado, բառացի՝ Կարմիր գետ), գետ Արգենտինայում, Պատագոնիայի հյուսիսում։ Գետի երկարությունն ավելի քան 1200 կիլոմետր է[1]։ Այն ձևավորվում է Ռիո Գրանդե և Բառանկաս գետերի հոսանքով, որոնք սկիզբ են առնում Անդերի արևելյան լանջերից։ Գետը հոսում է լայն հովտով, հատում է հյուսիսային Պատագոնիայի չորացած շրջանը՝ տեղ-տեղ ձևավորելով կանյոններ։ Ատլանտյան օվկիանոսի Բաիյա Բլանկա ծովածոցը լցվելիս՝ ձևավորում է դելտա։
Ռիո Կոլորադո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1200 կմ |
Ավազանի մակերես | 350 000 կմ² |
Ջրի ծախս | 140 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Barrancas River? |
Գետաբերանի տեղակայում | Ատլանտյան օվկիանոս |
Կոորդինատներ | 36°52′20″ հվ. լ. 69°45′36″ ամ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Desaguadero River?, Grande River? և Barrancas River? |
Երկիր | Արգենտինա |
Գետի վերին հատվածներում կան սահանքներ, ստորին հոսանքն առավել հանգիստ է։ Գետի սնուցումը անձրևային ու ձնային է, հիմնական վարարումը լինում է գարնանը։ Գետի վրա կան մի քանի լճեր, որոնք նպաստում են հիդրոէներգետիկայի օգտագործմանը[2]։
Գետի ավազանի մակերեսը 350 հազար կմ քառ․ է։ Ռիո Կոլորադոյի շրջակայքի ոռոգվող հողատարածքները գործածվում են գյուղատնտեսական նպատակներով։