Ռիչարդ Նելսոն Ֆրայ
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Նելսոն Ֆրայ, (հունվարի 10, 1920(1920-01-10)[1][2][3][…], Բիրմինգհեմ - մարտի 27, 2014(2014-03-27)[1][3], Բոստոն, ԱՄՆ), եղել է իրանյան և կենտրոնաասիական հետազոտող, նաև Արա Հանի Հարվարդի համալսարանի իրանյան հետազոտությունների վաստակավոր պրոֆեսոր Studies at[5][6]։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը եղել է Իրանի և Կենտրոնական Ասիայի պատմության ուսումնասիրությունը մինչև 1000 թվականը։
Ռիչարդ Նելսոն Ֆրայ անգլ.՝ Richard Nelson Frye | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1920(1920-01-10)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ |
Մահացել է | մարտի 27, 2014(2014-03-27)[1][3] (94 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Շվեդիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հարվարդի համալսարան[4] և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան[4] |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | լեզվաբան, իրանագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Ռազմավարական ծառայությունների գրասենյակ, Համբուրգի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան |
Ամուսին | Eden Naby? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Richard Nelson Frye Վիքիպահեստում |
Ծնվել է Բիրմինգհեմում (Ալաբամա)` վտարանդիների ընտանիքում։ Նա ուներ չորս երեխա։ Երկրորդն ամուսնացել էր իրանա-ամերիկյան գիտնական Իդեն Նաբիի հետ, որը դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում։ Ֆրայը ազատ խոսում էր անգլերեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, ուզբեկերեն և թուրքերեն[7]։
Նա հիմնականում հայտնի է Իրանի մասին իր ուսումնասիրություններով (իրանի ժողովուրդների, իրանական Կենտրոնական Ասիայի), Ավեստայի, Սոգդիան և իրանական այլ լեզուների և բարբառների մասին ունեցած գիտելիքներով)։
Ամենաշատը հայտնի է Իրանի, իրանցիների, իրանական Կենտրոնական Ասիայի մասին աշխատություններով։ Նրա հետազոտությունների ծավալը շատ մեծ է և ներառում է Բյուզանդիան, Կովկասը և Օսմանյան կայսրությանն պատմությունը։ Հետազոտությունները վերաբերում են Արևելյան Թուրքմենստանին, Ասորեստանին և ասորական ժողովուրդներին, հին և միջնադարյան արաբական արվեստին, իսլամական արվեստին, սուֆիզմին, չինական և ճապոնական հնագիտությանը, նաև տարբեր իրանական և ոչ իրանական լեզուներին (պարթևերեն, սոգդիերեն, Խորաներեն լեզու, բակտրերեն, նոր պարսկերեն, արաբերեն, թուրքերեն և նույնիսկ չինարեն, բացի հետազոտվող լեզուներից, ներառյալ ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը և ռուսերենը[8]։