Ռոբերտ Հենրիսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Հենրիսոն (անգլ.՝ Robert Henryson, 1425 - 1506[1][2][3]), Վերածննդի դարաշրջանի առաջին շոտլանդացի բանաստեղծներից։ Համալրելով շոտլանդացի գրողների շարքը` նա ապրում էր Դանֆերմլայնի արքայական ավանում և յուրահատուկ անձ էր համարվում Հյուսիսային Վերածննդի դարաշրջանում, այն ժամանակ, երբ մշակույթը գտնվում էր միջնադարյան և վերածննդյան նրբազգացության միջև։ Նրա կյանքի մասին քիչ տեղեկություն կա, այնուամենայնիվ, ըստ վկայությունների, նա եղել է ուսուցիչ, որը ուսուցանել է իրավագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում, որոնք կապ ունեին Դանֆերմլայն աբբայության հետ և, միգուցե, նա նույնպես ինչ-որ շրջանում կապված է եղել Գլազգոյի համալսարանի հետ։ Նրա պոեզիան գրվել է շոտլանդերենով այն ժամանակ, երբ այն պետական լեզու էր համարվում։ Նրա գրական երկերը հիմնականում բաղկացած են պատմվածքներից։ Նրա պահպանված աշխատանքների ծավալը մոտավորապես 5000 տող է։
Ռոբերտ Հենրիսոն | |
---|---|
Ծնվել է | 1425 |
Վախճանվել է | 1506[1][2][3] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Շոտլանդիա |
Կրթություն | Սենթ Էնդրյու համալսարան |
Robert Henryson Վիքիպահեստում |